06:22, 19.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը: Շատ կարճ ժամանակ անց պարզվել է, որ ուկրաինուհին և ընտանիքի հայրը սիրային կապի մեջ են: Թոնին լքել է կնոջը փախստականի ժամանումից ընդամենը տասն օր անց՝ աղջկա հետ տեղափոխվելով իր ծնողների տուն: Բրիտանացին պնդում է, որ սիրահարվել է և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել Սոֆյայի հետ: Վերջինս էլ պնդում է, որ ինքը «տնաքանդ» չէ ու զույգի բաժանման պատճառը չէ:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail Դիտումներ՝ 247 | 23.05.2022 / նա & նե, Ընտանիք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ չի կարողացել արտասանել իր ղեկավարած երկրի անունը։ «Արտացոլված է Էյ էյ էն էյջ էյ փի այ այ այ այ այ... Այստեղ՝ ԱՄՆ-ում»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ Բայդենն իր ելույթներից մեկում «մոռացել» էր՝ ով է ԱՄՆ նախագահը։ Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել էր «Միացյալ Նահանգների առաջին տիկին», իսկ իրեն՝ Դելավերի առաջին սենատոր։ Բացի այդ, ԱՄՆ ղեկավարը, ելույթ ունենալով Կոնգրեսի առջև, շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 233 | 18.05.2022 / Ջո Բայդեն, սկանդալներ, ԱՄՆ


Հյուսիսային Կորեաում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ «Երկրում տեղի է ունեցել խոշոր արտակարգ իրադարձություն, ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվել է 2 տարի և 3 ամիս՝ 2020 թվականի փետրվարից»,-ասված է երկրի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Regnum Դիտումներ՝ 247 | 12.05.2022 / COVID-19, Հյուսիսային Կորեա, կորոնավիրուս


Օհայոյի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել՝ ասելով, որ իր պաշտոնավարման ընթացքում 50 անգամ այցելել է Իրան։ Նախքան Բայդենի նախագահ ընտրվելը, հանրապետականները բազմիցս բարձրաձայնել են նրա մոտ դեմենցիայի առկայության հավանականության մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ ParsToday Դիտումներ՝ 276 | 07.05.2022 / Ջո Բայդեն, սկանդալներ, զավեշտներ

Միջադեպ ցուցարարի և ոստիկանի միջև. Ցուցարարը ոստիկանին. «‎Այ նիկոլ»։ Ոստիկանը. «‎Նիկոլը դու ես»։ Քաշքշուկ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 269 | 03.05.2022 / ընդդեմ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյան, բողոքի ակցիաներ


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ինքնաթիռը Տոկիո մեկնելու համար Ռուսաստանի վրայով չթռչելու համար անցել է Հյուսիսային բևեռով, ապա Ալյասկայով։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle Դիտումներ՝ 241 | 30.04.2022 / Գերմանիա, Օլաֆ Շոլց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալ է արտահայտվել՝ Միացյալ Նահանգների կրթության նախարար Միգել Կորդոնային անվանելով սենատոր։ Այս անգամ Բայդենը սխալ է արտահայտվել Սպիտակ տանը ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը  չէր կարողանում հիշել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելի ազգանունը, ինչը տեղի է ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։

Լուր / Տեսնել ավելին՝ m24.ru Դիտումներ՝ 277 | 28.04.2022 / Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել։ Ներկայացվող տեսանյութում երևում է՝ ինչպես է 79-ամյա նախագահը ամբիոնի մոտ միայնակ կանգած ելույթ ունենալուց հետո շրջվում ու փորձում օդի մեջ սեղմել «ինչ-որ մեկի» ձեռքը՝ չնայած, որ նա մեն-մենակ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 221 | 15.04.2022 / Ջո Բայդեն

Ամերիկյան Monotype ընկերությունը, որը տիրապետում է Times New Roman և Arial տառատեսակների իրավունքներին, փակ է Ռուսաստանից օգտվողների համար: Monotype-ին են պատկանում նաև Verdana, Tahoma և Helvetica տառատեսակները:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 258 | 14.04.2022 / ռուսատյացություն

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ ասել է. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ (Դետեք 25։00 րոպեից)։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ YouTube | Դիտումներ՝ 263 | 13.04.2022 / Էշ լուրեր, վտանգավոր քաղաքականություն, Նիկոլ Փաշինյան, հակապետական

Սկանդալային միջադեպ է գրանցվել Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության «Նովա Վենեցիա» - «Դեսպորտիվա Ֆերրովիարիա» թիմերի հանդիպման ժամանակ։ Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն վազելով մտել է խաղադաշտ և գլխով հարվածել է կողային կին մրցավար Մարսիելա Նետտոյի դեմքին։

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 240 | 13.04.2022 / Բրազիլիա, ֆուտբոլ, սկանդալներ


Այսօր լրագրողների հետ զրուցում, արձագանքելով դրոշը խորհրդանիշ է դիտարկմանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը նյարդայնացած արձագանքել է․ «Խորհրդանիշ է՝ բերեք գլխիս տնկեք։ Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե՝ որտեղ հասնում է»։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 244 | 12.04.2022 / Հակոբ Ասլանյան, անմեղսունակ քաղաքականություն, ՔՊ-ականներ

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր պահանջագիր են հանձնելու ԱԺ-ին՝ կապված ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Շարժումը պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 315 | 04.04.2022 / 5165, ոչմիթիզականություն, վտանգավոր քաղաքականություն

Էդգար Դեգայի հայտնի կտավի «Ռուս պարուհիները» այլևս ռուս չեն. Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարը վերանվանել են «Ուկրաինացի պարուհիները»: Դեգան «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը ստեղծել է 1899 թվականին: Ենթադրվում է, որ իմպրեսիոնիստ նկարչին ոգեշնչել են Փարիզում հյուրախաղերի մեկնած՝ Ռուսական կայսրության պարախմբերը: Պատկերասրահի ներկայացուցիչներն ասել են, որ նկարի անվանումը փոխվել է ընթացիկ քաղաքական միջավայրին համապատասխան։

Լուր / Տեսնել ավելին՝ Вести.ru | Դիտումներ՝ 297 | 04.04.2022 / ռուսոֆոբիա, Էդգար Դեգա


Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել - ԳԱԼԱ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Առավոտ | Դիտումներ՝ 294 | 30.03.2022 / թմրանյութ, կաթուցիչ, փոխթաղապետ


Շատերն են հիանում Ռամզան Կադիրովի խիզախությամբ, ով մեկնել է Ուկրաինա և շշմելու շատ լուսանկարներ էր հրապարակել առաջնագծից։ Տեսեք. Կադիրովն աղոթում է՝ կողքին հրազենը։ Ափսոս, որ կադրի հետին պլանում երևում է մոտակա բենզալցակայանը, որի վրա գրված է՝ Pulsar։ Իսկ Pulsar բնզալցակայաններ Ուկրաինայում չկան, Ռուսաստանում են։

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 266 | 30.03.2022 / Ռամզան Կադիրով

Սանկտ Պետերբուրգի փողոցներում անսպասելի հայտնվել են ամբողջովին մերկ տղամարդիկ։ Ուշագրավ է, որ էպատաժային այս տեսարանը անցորդների մոտ շփոթվածություն կամ զարմանք չի առաջացրել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 324 | 29.03.2022 / էպոտաժ

Լալու աստիճան զավեշտալի անհամապատասխանություն է գտել հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքում, որի մասին արտահայտվել էր իր ֆեյբուքյան էջում։ «ՔՊ խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ առաջին գումարման ԳԽ պատգամավոր է եղել, ասում է, որ ընդունվեց Հայաստանի համար ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս նշվող փաստաթուղթն անընդունելի ճանաչվող որոշում, որից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը, և Շուշին ազատագրվեց։ Շուշին ազատագրվել է 1992թ․ մայիսի  8-ին, իր ասած որոշումը՝ ընդունվել նույն տարվա հուլիսի 8-ին։ Եթե իշխող քաղաքական ուժի ԼՂ խնդրի իմացությունը հովիկաղազարյանական է, ապա այլ իրավիճակ, քան ունենք, սպասելի չէ։ Ուստի այդ ուժը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Սա ի՞նչ գեղցիություն է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 273 | 28.03.2022 / Հովիկ Աղազարյան, Վահրամ Աթանեսյան

ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Պանամայի հավաքականի նկատմամբ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո «որակավորել ենք ԱԱ-2022» գրությամբ պաստառ են տեղադրել, թեև հավաքականը դեռ չի երաշխավորել իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե մարտի 30-ին ամերիկացիները զիջեն կոստառիկացիներին, իսկ մեքսիկացիները ավելի ուժեղ գտնվեն սալվադորցիներից, ապա ԱՄՆ-ի ազգային հավաքականը խմբում կզբաղեցնի չորրորդ տեղը և ստիպված կլինի մասնակցել անցումային խաղերին:

Футболисты сборной США ошибочно отпраздновали выход на ЧМ-2022

Լուր / Տեսնել ավելին՝ metaratings.ru | Դիտումներ՝ 333 | 28.03.2022 /

Կրկնակի օսկարակիր դերասան Շոն Փենը պատրաստ էր հալեցնել իր «Օսկարի» արձանիկը, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոլիվուդյան երեկոյի ժամանակ ելույթ չունենար ուղիղ եթերում: Թեև «Օսկարի» հանձնման արարողությունից մի քանի ժամ առաջ լարվածությունը գագաթնակետին էր հասել, և մինչ Ուկրաինայի նախագահը, ինչպես ասում են, քննարկում էր մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձի հնարավորությունը, այդ գաղափարը համաձայնություն չգտավ ամերիկյան կինոյի ակադեմիայում:

Լուր / Դիտումներ՝ 264 | 28.03.2022 / Շոն Փեն, Վոլոդիմիր Զելենսկի
ԴԵՊԻ ՎԵՐ