Լալու աստիճան զավեշտալի անհամապատասխանություն է գտել հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքում, որի մասին արտահայտվել էր իր ֆեյբուքյան էջում։ «ՔՊ խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ առաջին գումարման ԳԽ պատգամավոր է եղել, ասում է, որ ընդունվեց Հայաստանի համար ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս նշվող փաստաթուղթն անընդունելի ճանաչվող որոշում, որից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը, և Շուշին ազատագրվեց։ Շուշին ազատագրվել է 1992թ․ մայիսի 8-ին, իր ասած որոշումը՝ ընդունվել նույն տարվա հուլիսի 8-ին։ Եթե իշխող քաղաքական ուժի ԼՂ խնդրի իմացությունը հովիկաղազարյանական է, ապա այլ իրավիճակ, քան ունենք, սպասելի չէ։ Ուստի այդ ուժը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Սա ի՞նչ գեղցիություն է»։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 361 | Ավելացրեց՝ armenlur | 28.03.2022 | 17:02 |