Հայկական հունվարի 10

2019 - «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
2001 - Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
​​​​​​​1998 - Ռոբերտ Քոչարյանի
կառավարության որոշմամբ ուժի մեջ մտավ օդային տուրքի գանձումը: 
1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը փոփոխություն կատարեց Խորհրդային Հայաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածում։

Ըստ նոր փոփոխության, ՀԽՍՀ տարածքում հանրապետության շահերին առնչվող ԽՍՀՄ օրենքները գործում են միայն Գերագույն խորհրդի վավերացումից հետո։

1947 - Հայաստանում Գերագույն խորհրդի ընտրություններում Ստալինը որոշում է, որ ընտրվելու է Երևանի N1 ընտրական տեղամասում:
1937 - Մոտ տասը օր ստորգետնյա ցնցումներ էին արձանագրվում Երևանում և հարակից մի շարք շրջաններում։
1923 - Անդրկովկասում սկսում է կիրառվել միասնական թղթադրամը՝ Անդրկովկասյան ռուբլին: Թղթադրամի կենտրոնում պատկերված էր Անդրկովկասյան ֆեդերացիայի տունը Թիֆլիսում և չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն ու ադրբեջաներեն գրառումներով:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 221 | Ավելացրեց՝ armenlur | 10.01.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, հունվարի 10