Հայկական հունվարի 15

2001 - Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոսում է քաղաքապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին: 
1997 - Հայաստանի դատախազությունը բողոքարկում է «Դրո»-ի գործով դատարանի հրապարակած դատավճռը, մասնավորապես, ըստ դատախազության, Հրանտ Մարգարյանի ստացած 5 տարին քիչ է, դատարանը նրա հանդեպ չհիմնավորված մարդասիրություն է ցուցաբերել. Մարգարյանի գործն ուղարկվում է նոր դատաքննության:
1990 - Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի դիմումի հիման վրա ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և նրա հարակից շրջան­ներում, ինչպես ևաև Գորիսի շրջանում՝ մեկուսացնելով հայաբնակ շրջանները:
1959 - Հունվարի 15-22-ը ԽՍՀՄ-ում անցկացվում է համամիութենական մարդահամար, որի տվյալներով Խորհրդային Հայաստանում ապրում էր 1 մլն 763 հազար մարդ։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ armenlur | 15.01.2023 | 08:30 հունվարի 15, Պատմության հայկական օրը