Հայկական հունվարի 17

2020 - Երևանում հայտնաբերվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: 2004 - Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։ 1990 - Արարատի շրջանում կազմակերպվում է Երասխի ինքնապաշտպանությունը։ 1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 240 | Ավելացրեց՝ armenlur | 17.01.2023 | 08:30 հունվարի 17, Պատմության հայկական օրը