Հայկական հունվարի 3

1993 - Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին Ղարաբաղի հարցով։

Ելցինն ու Բուշը խորը մտահոգություն էին հայտնել չդադարող ողբերգության կապակցությամբ`անմարդկային որակելով խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շրջափակումը, պատանդներ վերցնելն ու գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վճռականորեն հորդորում են անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, կտրուկ շրջադարձ անել դեպի խնդրի քաղաքական կարգավորում»,- ասված էր համատեղ հայտարարությունում:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 213 | Ավելացրեց՝ armenlur | 03.01.2023 | 10:00 հունվարի 3, Պատմության հայկական օրը