Հայկական հունվարի 4

1990 - Երևան է ժամանում Շառլ Ազնավուրը՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերակցության պատվիրակության հետ:

Երևանում՝ Բաբկեն Արարքցյանի տանը, Ազնավուրը հանդիպում է ՀՀՇ վարչության անդամների հետ, քննարկում Հայաստանի խնդիրները: Այնուհետև Ազնավուրը մեկնում է Գյումրի, Սպիտակ, Նալբանդ և աղետի գոտու բազմաթիվ այլ բնակավայրեր:
Հրաժեշտի ժամանակ Ազնավուրին հարցնում են, թե երբ է հաջորդ անգամ գալու և նախատեսում է համերգներ տալ Հայաստանում: «Հարկավ, շուտ-շուտ պիտի գամ: Չեմ երգելու, ուրիշ գործեր կան, չեմ երգելու, մինչև չկառուցվի ավերվածը»,- ասել էր նա:

1915 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 244 | Ավելացրեց՝ armenlur | 04.01.2023 | 10:00 Պատմության հայկական օրը, հունվարի 4