1992 - ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ հանրապետություն:
ԼՂՀ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:
1946 - Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի զավթել Կարսի և Արդահանի շրջանները, այլ դրանք նրան են անցել 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։
Սարաջօղլուն նաև հայտարարել էր, որ թուրքական և ռուսական զորքերի դուրս բերումից հետո վիճելի շրջաններում անցկացվել էր հանրաքվե։
Բրեստ-Լիտովսկի պայմանագրից 28 տարի անց Գրիգոր Հարությունյանը վիճարկում էր թուրք վարչապետի բերած փաստերը՝ նշելով, որ հանրաքվեին մասնակցել էր բնակիչների միայն մի փոքր մասը, և խորհրդային կառավարությունը դեռևս 1918-ի սեպտեմբերին անօրինական էր ճանաչել այդ հանրաքվեն։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 228 | Ավելացրեց՝ armenlur | 06.01.2023 | 10:00 |