Հայկական հունվարի 7

2015 - ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կայացավ «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը: 

Հավաքի կազմակերպիչը քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, ով բավականին լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Որոշ տեղեկություններով՝ միայն նա կարող էր Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպելու «դաբրո» ստանալ իշխանություններից և իրավապահներից: 
Արտյոմ Կանևսկին լուծել է նաև գողական հավաքի ժամանակ հավաքի մասնակիցների, այդ թվում և Շաքրոյի անազատության մեջ չհայտնվելու հարցը:
Հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից զրկել են ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):

2012 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ:
1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը. օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»:

Նիստին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 289 | Ավելացրեց՝ armenlur | 07.01.2023 | 10:00 Պատմության հայկական օրը, հունվարի 7