Հայկական հունվարի 8

1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

​​​​​​​​​​​​​​1977 - Մոսկվայում տեղի ունեցան պայթյունների շարք (հայտնի նաև որպես «Մետրոյի գործ»), որոնց արդյունքում զոհվեին յոթ և վիրավորվեցին 37 մարդ։ 

  • Չնայած ոչ ոք չէր ստանձնել պատասխանատվությունը, խորհրդային ԿԳԲ-ն ձերբակալել և փակ գաղտնի դատավարությունից 5 օր անց գնդակահարվել են երեք հայ երիտասարդներ՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ։ 
  • Ըստ որոշ խորհրդային այլախոհների՝ առնվազն Զատիկյանն ալիբի ուներ, իսկ օրինակ Անդրեյ Սախարովը չի բացառել, որ պայթյունները հենց ԿԳԲ-ն է կազմակերպել։ Մինչ օրս գործը համարվում է ամբողջությամբ չբացահայտված։
  • 1979 թվականի փետրվարին Մոսկվայի հելսինկյան խումբը հանդես է եկավ Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն և անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ։

Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 259 | Ավելացրեց՝ armenlur | 08.01.2023 | 10:00 Պատմության հայկական օրը, հունվարի 8