2016 - Ստեփանակերտը հաղորդում է առաջին զոհի մասին. Լարվածությունը հետագա շաբաթներին չի մարում`ապրիլին հասնելով իր գագաթնակետին։
1996 - Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ բանակցությունների հերթական փուլը` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան:
Ըստ Ինտերֆաքսի, «կողմերը պայմանավորվել էին քաղաքական կարգավորման նախագծում ներառել հավելյալ փաստաթուղթ` Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ: Նախնական այդ համաձայնությունը թույլ էր տալիս Ղարաբաղին պահել իր բանակը` «առանց քանակական ու որակական սահմանափակումների» և ճանաչում էր Հայաստանը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Այն նաև դրույթներ էր նախատեսում ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայման, ազատագրված տարածքների ապառազմականացման, Հայաստանի ու Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ»: Եվգենի Պրիմակովը, ով նոր էր նշանակվել Ռուսաստանի արտգործնախարար, հայտարարում է`«Մոսկվան բարձր մակարդակով ջանքեր կգործադրի`հակամարտությունը կարգավորելու համար»:
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 246 | Ավելացրեց՝ armenlur | 09.01.2023 | 08:30 |