Հայկական օգոստոսի 16

1991 - Արցախի Հաթերք գյուղում (Մարտակերտ) «Փառանձեմ» ջոկատի կանայք, ի պատասխան խորհրդային բանակի խժդժությունների, իրենց լրիվ սպառազինությամբ (ներառյալ` զրահատեխնիկան) 5 օրով պատանդ վերցրին 43 զինվորի:
1989 - Շահումյանի շրջանային խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց ԼՂԻՄ-ին միանալու վերաբերյալ։

Ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը։

1989 - ԼՂԻՄ-ում տեղի ունեցավ մարզի բնակչության ներկայացուցիչների համագումարը: Համագումարն ընդունել է Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձ, որում մտահոգություն է հայտնվում ազգամիջյան թշնամանքի վերածված հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև աճող օտարացման կապակցությամբ, կոչ արվեց փոխադարձաբար ճանաչել միմյանց անօտարելի իրավունքները:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 333 | Ավելացրեց՝ armenlur | 16.08.2022 | 08:30 օգոստոսի 16, Պատմության հայկական օրը