Հայկական օգոստոսի 3

2021 - Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 3 հայ զինծառայողի աճյուն:
2004 - Աղմկահարույց սպանություններ. Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում, սպանվում է Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը։ 
1999 - Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ձեռամբ վերջապես ավարտվում է կառավարության ձևավորումը, որն անավարտ էր մնացել ներքին գործերի և պաշտպանության նախարարների դատարկ աթոռների պատճառով։ 
1990 - Սկսվեցին նորընտիր ԳԽ նախագահի ընտրությունները:
1917 - Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը հասան Գորիս։ 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 246 | Ավելացրեց՝ armenlur | 03.08.2022 | 10:00 Պատմության հայկական օրը, Օգոստոսի 3