2011 - Իշխանական կոալիցիայի և Հայ Ազգային Կոնգրեսի միջև տեղի է ունենում երրորդ հանդիպումը։
2009 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է բանտից ազատված «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին:
1999 - Ազգային Ժողովի մոտ «Արմենիա» հյուրանոցային համալիրի արհմիության կոմիտեն պահանջում է Հայաստան վերադարձնել ու դատել Կանադա ճողոպրած առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանին։
1992 - Հռոմում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) հովանու ներքո անցնող բանակցություններն ավարտվում են առանց որևէ արդյունքի: Հանդիպման վերջին օրը Ստեփանակերտի պատվիրակները բոյկոտում են և, ի նշան բողոքի, լքում բանակցային սենյակը։
1991 - Լիտվան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1990 - Չորս փուլով անցկացված քվեարկությունների արդյունքում 140 ձայնով Գերագույն Խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
1920 - Բոլշևիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորենուն:
1912 - Ալեքսանդրապոլում առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ armenlur | 04.08.2022 | 10:00 |