Հայկական օգոստոսի 6

2009 - Տիգրան Սարգսյանի կառավարությունը հայտարարում է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկի մասին։ 
2007 - Աղմկահարույց սպանություններ. Գիշերը «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
2007 - Երրորդ անգամ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվում ԿԸՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նշանակած անձ Գարեգին Ազարյանը։ 
2001 - Սամվել Բաբայանի անվերապահ արդարացման պահանջով կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայր են ժամանում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով դատապարտված Բաբայանի մարտական ընկերների կոմիտեն։ 
2000 - Համագործակցության մասին համատեղ հայտարարություն են տարածում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն և Արտաշես Գեղամյանի գլխավորած Ազգային Միաբանությունը։
1998 - Աղմկահարույց սպանություններ. Սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:

Սպանությունից առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ սպասվում են աղմկահարույց սպանությունների բացահայտումներ, որոնցից էր նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունը։ 

1990 - ԳԽ նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը, ԳԽ քարտուղար՝ Արա Սահակյանը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 320 | Ավելացրեց՝ armenlur | 06.08.2022 | 10:30 Պատմության հայկական օրը, օգոստոսի 6