21:07, 03.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ուկրաինայի իշխանությունները երեքշաբթի ապամոնտաժել են Կիևի կենտրոնում խորհրդային դարաշրջանի հսկայական հուշարձանը, որը պետք է խորհրդանշեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամությունը՝ ի պատասխան Մոսկվայի ներխուժման:

Լուր / Տեսնել ավելին՝ Jerusalem Post Դիտումներ՝ 409 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ուկրաինա


Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է սպանվել։ Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են մրցարշավները գաղտնի անցկացվել, քանի որ դրանք արգելված չեն երկրի օրենքով։ Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր խմբավորումների անդամներ են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար առգրավվել են ավտոմեքենաներ։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 342 | 26.04.2022 / Մեքսիկա, պատահարներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող 11 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 293 | 25.04.2022 / ներքաղաքական, քաղաքական թատրոն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ  և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Երիտասարդները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց էին փակել։

Լուր / Տեսնել ավելին՝ Lurer.com | Դիտումներ՝ 380 | 25.04.2022 / ՀՅԴ երիտասարդական միություն, քաղաքական թատրոն

Ավագ պարեկ՝ 34-ամյա Էմիլ Ի-ն, ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած անչափահաս տղաների հետ անհիմն հարձակվել են պարեկի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
 

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan | Դիտումներ՝ 387 | 25.04.2022 / խուլիգանություն


Ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։ Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 365 | 22.04.2022 / գործազրկություն, սոցիալական

Ընդունելության կարգում կատարված փոփոխության համաձայն, այս տարվանից սկսած՝ ընդունելության քննության տեսակներ են համարվում միասնական և ներբուհական քննությունները` ի տարբերություն նախկին կարգավորման, երբ սահմանված էին միասնական, ներբուհական և կենտրոնացված (բանավոր) քննություններ։ Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլևս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԳԹԿ | Դիտումներ՝ 356 | 21.04.2022 / ընդունելության քննություններ, բուհական


Քանդակագործության ազգային թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը ներկայացնում է իրավիճակը Գյումրիում Նժդեհի շուրջ։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 384 | 21.04.2022 / Գյումրի, Գարեգին Նժդեհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Լուր / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 350 | 21.04.2022 / դպրոցական, ԿԳՄՍ


Ազատության հրապարակում քիչ առաջ գոճի էին բաց թողել՝  ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի լուսանկարով։ Ոստիկանության աշխատակիցները արագ գոճուն «չեզոքցրեցին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 350 | 19.04.2022 / Վահագն Ալեքսանյան, ՔՊ-ականներ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 337 | 18.04.2022 / Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, ներքաղաքական, քաղաքական թատրոն

Երևանում պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Արցախյան ազատամարտի հերոսի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Քանդակագործն է Տիգրան Արզումանյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 352 | 14.04.2022 / Լեոնիդ Ազգալդյան, արցախյան հերոսներ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Հովսեփյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 375 | 12.04.2022 / Աղվան Հովսեփյան, կոռուպցիա

2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 347 | 12.04.2022 / դպրոցական, ԿԳՄՍ

Բրիտանական հեղինակավոր The Sun և Mirror պարբերականները «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում․ 30 տարի վանդակում փակված կույր արջի տանը» վերատառությամբ հոդված են հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանին։ Բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը նկարագրել է տեղի պայմանները որպես «ցնցող և ամենավատերից մեկը, որոնք կան»: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ փակելու կենդանիների խարխուլ այգին։ 

Լուր / Տեսնել ավելին՝ The Sun | Դիտումներ՝ 385 | 11.04.2022 / Ամենա-ամենա, կենդանական աշխարհ, Անդրադարձ Հայաստանին

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։ Պարզվել է՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan | Դիտումներ՝ 362 | 11.04.2022 / սպանություններ, Գորիս, Սյունիք

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը շարունակում է քննարկումների առարկա լինել։ Բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Սիվիլնեթ | Դիտումներ՝ 347 | 08.04.2022 / «նախկիններ - ներկաներ», «նախկիններ»

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Հիշեցնենք՝ վերջերս Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ: Ավելի վաղ էլ նրա մոտ հայտնաբերվել էր կաթուցիչ։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 356 | 08.04.2022 / վարչարարներ, Ներսես Պողոսյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները: Մասնավորապես, գերեզմանատանը տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործով վկա անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել են խոշոր չափերով կաշառք: Նախաքննությունը շարունակվում է:

Լուր / Տեսնել ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 424 | 07.04.2022 / կոռուպցիա


Հայաստանում կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով), տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018-ին՝ 16.100, 2021-ին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով), տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018-ին՝ 150, 2021-ին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով), թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018-ին՝ 8.900 տղամադր/105 կին, 2021-ին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 386 | 07.04.2022 / տրանսգենդերներ, վիճակագրություն
« 1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ