14:26, 18.10.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար: Այսքան հրատապ ընդունվող օրենսդրության հատվածային փոփոխությունը չի լուծում եղած խնդիրները, այլ գործիք է՝ ապագայում համանման իրավիճակը նույն՝ ոչ քաղաքական եղանակով լուծելու համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՔԱՎ | Դիտումներ՝ 329 | 06.04.2022 / ՏԻՄ, օրինաշինություն

Սյունիքի Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերվել են տղամարդու դի։ Փրկարարները դին  դուրս են բերել գետից։ Ըստ աղբյուրի՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ 44-ամյա Էդիկ Փ․-ն է, որն, ըստ նախնական տեղեկության, այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 315 | 06.04.2022 / անհետ կորած, դի

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ: Մասնակիցները, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, կստանան ֆինանսական ամսական հավելյալ օժանդակություն` իրենց կեցության ծախսերը հոգալու համար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Դասավանդի՛ր, Հայաստան | Դիտումներ՝ 365 | 06.04.2022 / ուսուցիչներ, դասավանդում

 Գյումրիում շենքերին «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Հայտնում է, որ  վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա։ Ըստ հաստատված տվյալների՝ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 370 | 06.04.2022 / թմրաշրջանառություն


Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 433 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

Ապրիլի 1-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Պարզվել է, որ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով խփել էր կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա կինը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 358 | 04.04.2022 / դանակահարություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 169 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 307 | 04.04.2022 / Օպերատիվ իրավիճակ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 328 | 04.04.2022 / որոնողական աշխատանքներ

Զգուշացե՛ք «թաքնված» աղից: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով լուսանկար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Թերթ.am | Դիտումներ՝ 354 | 02.04.2022 / Առողջապահության նախարարություն


Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 հազար 80-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով: Մեկ օրում կատարվել է 2145 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 382 | 02.04.2022 / կորոնավիրուս

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առկա իրավիճակի վերաբերյալ։ Ըստ հայտարարության՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Երևանի քաղաքապետարան | Դիտումներ՝ 371 | 02.04.2022 / դպրոց


«Ազգային հերոսի» կոչմանն արժանացած Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել, դեռևս հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեին առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածի։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 356 | 31.03.2022 / Հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալություններ


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը։ Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 396 | 26.03.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 384 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Լուր / Տեսնել ավելին՝ Parliament.am | Դիտումներ՝ 299 | 23.03.2022 / օրենքի նախագիծ, սահմանափակումներ, ԱԺ, կրկես


Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Միջինքը։ Այս օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 350 | 23.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

« 1 2 3 4
ԴԵՊԻ ՎԵՐ