Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Լուր | Տեսնել ավելին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 361 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 27.04.2022 | 11:18 |