«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում թարս «լաո» է զարթնել

Մենք ուզում ենք արժանապատիվ երկրում ապրել։ Ուզում ենք, բայց չի ստացվում։ Գոռում ենք «‎հպարտ քաղաքացի»՝ փոխարենը ստանում ենք անարգանք ու ստորացում, գոռում ենք «‎լաո, զարթնի՛ր»՝ փախարենը զարթնում է Երվանդ Զախարյանն ու նոր թափով սկսում ավիրել մեր ու ձեր առողջությունը։ Դիմում ենք Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պատկան պետական բոլոր կառույցներին. տեր կանգնե՛ք ձեր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկին։ Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը պետք է բացառապես ծառայի իր առաքելությանը, այլ ոչ թե ծառայի Զախարյանների ընտանիքի քմահաճույքներին։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 408 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 11.05.2022 | 14:14 կոռուպցիա, Երվանդ Զախարյան, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ