Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների գլխավոր նպատակը: Հարցին՝ արդյոք է այս պահին ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանում դեֆոլտի հասնելն է, նա պատասխանել է, որ որ իր գործողություններով Վաշինգտոնը Ռուսաստանին ստիպում է ընտրություն կատարել դեֆոլտի և արժութային պահուստների սպառման միջև։ «Ռուսաստանն անսահմանափակ ռեսուրսներ չունի, հատկապես հիմա՝ երբ պատժամիջոցները գնալով ուժեղանում են։ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի դոլարային պահուստները սպառելու կամ դեֆոլտ հայտարարելու միջև»,-ասել է Փսակին։
Լուր | Տեսնել ավելին՝ TASS | | Դիտումներ՝ 325 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 09:07 |