2022 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է L'Oréal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր-Մեյերսը։ Հարուստ կանանց ցանկում 2-րդը Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը 65,3 միլիարդ դոլար կարողությունով, իսկ 3-րդը՝ 74,8 միլիարդ դոլար կարողությամբ ձեռներեց և բարերար Դեյվիդ Կոխի այրին է՝ Ջուլիա Կոխը: Ընդհանուր առմամբ միլիարդատերերի վարկանիշը ներառում է 327 կին, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար։ Forbes-ի 2022 թվականի ցուցակի 2668 միլիարդատերերի թվում կանայք քիչ են՝ ընդամենը 327, մեկով պակաս, քան նախորդ տարի։ Այս կանանց ընդհանուր կարողությունը (ներառյալ նրանց, ովքեր հարստությունը կիսում են ամուսնու, երեխաների, եղբոր կամ քրոջ հետ) գնահատվում է 1,56 տրլն դոլար՝ նախորդ տարվա 1,53 տրիլիոն դոլարի համեմատ։
Լուր | Տեսնել ավելին՝ Forbes | | Դիտումներ՝ 312 | Ավելացրեց՝ Moder-003 | 05.04.2022 | 18:45 |