F-16-ների վաճառքը Թուրքիային բխում է ԱՄՆ շահերից

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կբխի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից, ինչպես նաև կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու գնել գոյություն ունեցող մարտական ​​ինքնաթիռների համար։ Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում վաճառքի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց՝ հայտարարելով, որ այն պետք է զենքի վաճառքի ստանդարտ գործընթաց անցնի:


Լուր | Տեսնել ավելին՝ Reuters | | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.04.2022 | 10:54 ռազմական ինքնաթիռ, F-16, կործանիչ

ԳՈՎԱԶԴ