Հրապարակվել է Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Մասկը շրջանցել է վերջին 4 տարիներին ցուցակը գլխավորող Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 219 միլիարդ դոլարի: Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է վեց միլիարդ, իսկ նրա կարողությունը կազմել է 171 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլարով։


Լուր | Տեսնել ավելին՝ Forbes | | Դիտումներ՝ 241 | Ավելացրեց՝ Moder-003 | 05.04.2022 | 17:25 ամենահարուստներ

ԳՈՎԱԶԴ