Հետաքրքրաշարժ օրացույց, դեկտեմբերի 11

Պատմություն 11.12.2020   10:00   136

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լեռների միջազգային օրը (International Mountain Day) *
  • Տանգոյի միջազգային օրը (International Day of Tango) *
  • UNICEF-ի ծննդյան օրը (UNICEF Birthday) *
  • Կորուստների և գտածոների օրը (Lost & Found Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ինդիանա նահանգի պետականության օրը (Indiana Statehood Day)
  • ԱՄՆ - Վաճառողի ազգային օրը  (National Salesperson Day) *
  • ԱՄՆ - Հավելվածի ազգային օրը  (National App Day) *
  • ԱՄՆ - Օղաբլիթ ուտելու օրը (Have a Bagel Day) *
  • ԱՄՆ - Արիշտայի օղակների ազգային օրը (National Noodle Ring Day) *
  • ԱՄՆ - Կարիքավոր կենդանիներին  տոնական սնունդով կերակրելու օրը (Holiday Food Drive for Needy Animals Day) *
  • Արգենտինա - Տանգոյի ազգային օրը (Día Nacional del Tango) *
  • Բրազիլիա - Ինժեների օրը
  • Բուրկինա Ֆասո - Հանրապետության օրը
  • Իրաք - Քուրդիստանի կանանց միության օրը
  • Կանադա - Վեսթմինստերսկյան ստատուտի տարեդարձը (Anniversary of the Statute of Westminster) *
  • Հնդկաստան - Ուտպանա Էկիդաշի (Utpanna Ekadashi) *
  • Մադագասկար - Չորրորդ Հանրապետության օրը (Fourth Republic Day)
  • Մեծ Բրիտանիա - Սուրբ Ծնունդի ջեմպերի օրը (Christmas Jumper Day) *
  • Շվեյցարիա - Էսկալադայի տոնը (L Escalade) *
  • Ռուսաստան - Անդրեևյան դրոշի օրը *
  • Ռուսաստան - Սառնարանում Հյուսիսափայլի օրը *

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Մինսկի խումբը այցելում է տարածաշրջան, խոստանում նոր առաջարկներ մշակել` Հ. Ալիևի և Ռ. Քոչարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

  • Միջնորդները նաև տեղեկացրել էին, որ մտադիր են դիմել համաշխարհային ֆինանսական ինստիտուտներին, հասարակական կազմակերպություններին ու կառույցներին` կոչ անելով փորձագետներ ուղարկել Հարավային Կովկաս` տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

1994 - ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հատուկ հրամանով սկսեց Չեչենական առաջին պատերազմը։ 
1994 - Վախճանվեց հայ նշանավոր երգահան, 8 սիմֆոնիաների հե­ղինակ, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը։ 
1988
 - Լենինական, Հայաստան: Օդում բախվում են ԻԼ-76 ինք­նա­թիռը և ՄԻ-8 ուղղաթիռը: 78 մարդ է զոհվում:

1980 - ASALA. Մահափորձ Հռոմում թուրք դիվանագետի դեմ։

  • Դիվանագետի կյանքը փրկում է զրահապատ մեքենան։ գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1958 - Հռչակվեց Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։
1946 - ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։
1946
 - Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96 (1) որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը՝ որպես միջազգային ոճիր։
1937 - Գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը։
1931 - Վեստմինսթերյան ստատուտ, 1931, անգլիական պառլամենտի ակտը (1931 թվականի դեկտեմբերի 11-ին), որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունն և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:
1896 - Մեծ տերություն­նե­րի դես­պան­նե­րի ժա­մա­նու­մից հե­տո թուր­քե­րը ստիպ­ված էին զոր­քե­րը դուրս բե­րել Զեյ­թու­նից։

  • Նշա­նակ­վեց քրիս­տոն­յա կա­ռա­վա­րիչ, բնակ­չու­թյու­նը 5 տա­րի ազատ­վեց հար­կե­րից, ապս­տամ­բու­թյան մաս­նա­կից­նե­րին հա­մա­նե­րում շնորհ­վեց, ապս­տամ­բու­թյան առաջ­նորդ­ներն իրա­վունք ստա­ցան անար­գել դուրս գալ Օս­ման­յան կայս­րու­թյան սահ­ման­ներից։

1894 - Փարիզում բացվում է հա­մաշ­խար­հա­յին առա­ջին ավ­տո­ցու­ցա­հան­դե­սը, որին մաս­նակ­ցում է 9 ֆիր­մա:
1876 - Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան։
1816 - Ինդիանան դարձավ ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Վիշվանաթան Անանդ, հնդիկ նշանավոր շախմատիստ
1960 - Բենխամին Գալինդո, մեքսիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1958 - Էվեր Էռնանդես, սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
1939 - Գրետա Գալստյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1983) 
1931 - Օշո, հնդիկ կրոնական և հոգևոր առաջնորդ

  • Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։
  1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա բեռ է դառնում հենց իրենց համար։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ինձ համար ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը։
  2. Ցանկացած գործողություն անհապաղ արդյունքի է բերում։ Ուշադիր եղեք ու դիտեք։ Հասուն մարդը նա է, ով գտել է ինքն իրեն, որոշել է, թե ինչն է իր համար ճիշտ ու սխալ, լավ ու վատ։ Նա դրան ինքնուրույն է հասել ու հետևաբար առավելություն ունի նրանց հանդեպ, ովքեր սեփական կարծիք չունեն։
  3. Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ցույց տալու, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Կյանքը փորձարկում է, որի ընթացքում մենք այդ փոփոխական հասկացողությունները ամեն օր ենք որոշում։ Հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ անեք, բայց հենց ձեր սխալից հսկայական օգուտ կքաղեք։
  4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս ու բախում է մեր դուռը։ Դա կարող է կատարվել միլիոնավոր ձևերով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, արշալույսի կամ վերջալույսի միջոցով։ Բաց եղեք՝ այն տեսնելու ու լսելու համար։
  5. Անսովոր լինելու ձգտումը ամենասովորական ցանկությունն է։ Իսկ ահա թուլանալն ու սովորական լինելն իսկապես անսովոր է։
  6. Կյանքը գաղտնիքների հաջորդականություն է։ Այն չի կարելի կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կգտնվեն մարդիկ, որոնց ձեռնտու կլինի նաև առանց գաղտնիքների կյանքը։ Այդ գաղտնիքների հետ կհեռանային վախը, կասկածներն ու տագնապները։
  7. Նախ լսեք ինքներդ ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ սեփական ներկայությունից։ Այնքան երջանիկ դարձեք, որ ձեզ այլևս չանհանգստացնի՝ կգա՞ ձեզ մոտ ինչ-որ մեկը, թե՞ ոչ։ Դուք արդեն լիքն եք։ Դուք այլևս անհամբերությամբ չեք սպասում, որ ինչ-որ մեկը բախի ձեր դուռը։ Դուք արդեն տանն եք։ Եթե ինչ-որ մեկը գա, շատ լավ։ Չգա՝ էլի հոգ չէ։ Միայն նման մոտեցման դեպքում կարելի է հարաբերություններ սկսել։
  8. Եթե հարուստ ես, մի մտածիր այդ մասին, իսկ եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր աղքատությունդ։ Եթե դու ունակ ես ապրել այս կյանքը՝ հիշելով, որ այն ընդամենը բեմականացում է, ապա ազատ կլինես, տանջանքներն էլ չեն դիպչի քեզ։ Տանջանքներն առաջանում են միայն կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքից։ Սկսիր կյանքին որպես խաղի վերաբերվել, ուրախացիր նրանով։
  9. Քաջությունը, չնայած բոլոր վախերի, շարժ է դեպի անհայտություն։ Քաջությունը վախի բացակայությունը չէ։ Անվախությունը գալիս է, երբ դուք ավելի ու ավելի քաջ եք դառնում։ Բայց սկզբում վախկոտի ու քաջի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է սեփական վախերին ու հետևում է դրանց, իսկ քաջը դրանք մի կողմ է թողնում ու առաջ շարժվում։
  10. Դուք ամեն րոպե փոխվում եք։ Դուք գետի նման եք։ Այսօր այն մի ուղղությամբ է հոսում, վաղը՝ մեկ ուրիշ։ Ես երբեք միևնույն դեմքը երկու անգամ չեմ տեսել։ Ոչինչ տեղում կանգնած չի մնում։ Բայց դա տեսնելու համար շատ ուշադիր պետք է լինեք։ Հակառակ դեպքում կոհգնեք, ամեն ինչ հին կդառնա, կթվա, թե ամեն ինչ արդեն եղել է։

1930 - Ժան Լուի Տրենտինյան, ֆրանսիացի դերասան 

  • Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր է:
  • 1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում: Նույն թվականին, Բրիջիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում: Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիջիտ Բարդոյի ամուսնալուծությանը: Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության՝ այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում: Նրա երկարատև բացակայությունը և Բրիջիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը:
  • Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում՝ կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին: 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում: Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների:
  • Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում: Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի: Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի:
  • 1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների: 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը: 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից: Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը:

1932 - Արման Քուչուկյան, ՀԽՍՀ և ՀՀ գիտության գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)
1918 - Ալեքսանդր Սոլժենիցին, ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (վ. 2008)
1913 - Ժան Մարե, ֆրանսիացի ճանաչված դերասան, հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից (մ. 1998) 

  • Հանդիսատեսին հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո», «Ֆանտոմաս», «Ֆանտոմասը կատաղել է», «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» և «Կապիտան Ֆրակաս» ֆիլմերից։
  • Դերասանությունից զատ՝ նաև տաղանդավոր քանդակագործ, գեղանկարիչ և պոետ էր։ Պաբլո Պիկասոն, տեսնելով Մարեի որոշ վաղ քանդակներ, զարմանում է, թե ինչպես կարող է քանդակագործի նման տաղանդ ունեցող մեկը «իր ժամանակը վատնել կինոյի ինչ-որ նկարահանումների և թատրոնում աշխատելու վրա»։

1864 - Մորիս Լեբլան, ֆրանսիացի գրող 

  • Արսեն Լյուպենի մասին գրքերի հեղինակն է:

1843 - Ռոբերտ Կոխ, գերմանացի մանրէաբան,բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակակիր (մ. 1910)
1803 - Հեկտոր Բեռլիոզ, ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դեկտեմբերի 11, Հետաքրքրաշարժ օրացույց

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon