Պատմության այս օրը. ապրիլի 8

Պատմություն 08.04.2020   09:30   254

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy) Day)

Գնչուների մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1501 թվականին, երբ գնչուների առաջնորդ Վասիլը լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից ստացել է պաշտպանական հավաստագիր: Այս թափառական ազգի ինքնությունը և մշակույթը պահպանելու համար 1971-ի Լոնդոնում ստեղծվում է Գնչուների միջազգային միություն:
1971 Լոնդոնում կայացած գնչուների համաշխարհային կոնգրեսից հետո ապրիլի 8-ը նշվում է որպես գնչուների միջազգային օր։ Կոնգրեսի ժամանակ ընտրվել են ազգային խորհրդանիշեր՝ հիմն ու դրոշ։ Աշխարհում ապրող գնչուների թիվը հասնում է 8-10 միլիոնի։
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հիշատակում են բոլոր այն գնչուներին, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ և ճամբարներում: Քանի որ զոհված գնչուների հիշատակին նվիրված ոչ մի հուշարձան տեղադրված չէ, նրանք հավաքվում են ջրավազանների մոտ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետում ջուրը` ի հիշատակ պատերազմի զոհերի:
Ամեն տարի ապրիլի 8-ին տարբեր քաղաքներում անցկացվում են գնչուական միջազգային փառատոններ, կազմակերպվում են համերգներ, կինոդիտումներ, տարբեր մրցույթներ և այլն։

  • Ռոմի միջազգային օրը (World Health Day)

Հայաստան

  • Ավագ չորեքշաբթի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Ազգային

  • Խանա մացուրի՝ ծաղիկների տոնը (Ճապոնիա)
  • Բուդդայի ծննդյան օրը (բուդդիզմ)
  • Էմպանադայի ազգային օրը (ԱՄՆ)

Էմպանադան (իսպաներեն՝ Empanada` լցոնված կարկանդակ), Պիրենեյան թերակղզում և Լատինական Ամերիակայում տարածված ուտեստ է: Սովորաբար պատրաստվում է ցորենի ալյուրից (բայց, օրինակ, Վենեսուելայում պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից) և տապակվում է ձեթի կամ յուղի մեջ: Իսպանիացիների շնորհիվ ուտեստը տարածվել է Ֆիլիպիններում, և վերջին հարյուրամյակի ընթացքում Լատինական Ամերիկայի եկվորների հետ միասին լայն տարածում է գտել նաև ԱՄՆ-ում: Ուտեստն ի սկզբանե բնորոշ չէր պորտուգալական և բրազիլական խոհանոցներին և համարվում էր իսպանախոս երկրներից փոխառված ուտեստ:
Էմպանադայի հայրենիքը համարվում է իսպանական Գալիսիա նահանգը։ 1520 թվականին այն առաջին անգամ հիշատակվել է Ռոբերտ դե Նոլայի կողմից, խոհարարական գրքում՝ կատալոնական լեզվով:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ավելի քան չորս միլիոն մարդ մասնակցեց Հովհաննես Պողոս II պապի հուղարկավորությանը։
1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը միանում է ՄԱԿ-ին։
1994 - Հայտնաբերվեց «Nirvana» խմբի ղեկավար Կուրթ Քոբեյնի դին, որն ինքնասպանություն էր գործել 3 օր առաջ։
1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվում է հրդեհ։ 
1986 - Միխաիլ Գորբաչովն ա­ռաջին անգամ օգտագործեց «վե­րակառուցում» բառը։
1982 - Մահափորձ Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առևտրական կցորդ Քանի Քյունքյորի դեմ, որը ուսից և ոտքից վիավորվելով անդամահատվում է։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Զավեն Աբեթեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողության արդյունքում 1984 թ.
  • Մարտի 12-ին կանադայում ձերբակալվում են չորս հայեր և երեք տարի անց ազատ են արձակվում։

1980 - Հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Տելեստոն:
1973
 - Վախճանվեց իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն:
1971
 - Լոնդոնի մերձակայքում տեղի ունեցավ Գնչուների հա­մաշխարհային կոնգրեսը, որն ընդունեց գնչուական հիմն և դրոշ։
1970 - Իսրայելական ռմբակոծությունից զոհվում է Եգիպտոսում ավերված դպրոցի 46 երեխա։
1967 - Հույներն ու թուրքերը վերսկսեցին ռազմական գործողությունները Լիմասոլայի (Կիպրոս) մոտակայքում։
1966 - Լեոնիդ Բրեժնևն ընտրվեց ԽՄԿԿ առաջին քարտուղար։
1942 - Սովետական զորքերը բացում են պաշարված Լենինգրադին կապող երկաթուղին։
1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվում է շարիաթի դատարանը։
1911 - Հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերեց գերհաղորդականությունը:
1853 - Բացվեց պաշտոնապես գրանցված առաջին շախմա­տա­յին ակումբը։
1820 - Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվեց Միլոսյան Վեներայի՝ Աֆրոդիտեի քանդակը։

  • Համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը, այժմ պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1766 - ԱՄՆ-ում պատենտավորվեց առաջին հրշեջ սանդուղքը։
1730 - Նյու Յորքում հիմնադրվում է առաջին սինագոգը։
1548 - Պերուն հայտարարվեց Իսպանիայի մաս:


ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Անուկ, հոլանդացի երգչուհի
1964 - Արմեն Մովսիսյան, հայ երգահան, հեղինակային երգիչ
1948 - Գալուստ Սահակյան, ամենաուրախ ՀՀԿ-ականը
1948 - Եվգենի Սուխանով, ռուս գիտնական-իրավագետ
1938 - Գրիգոր Թորոսյան, նկարիչ-բեմադրող
1938 - Քոֆի Անան, գանացի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (1997-2006)
1929 - Ժակ Բրել, ֆրանսիացի շան­սոն­յե 
1928 - Անդրեյ Վերդյան, սցենարիստ
1908 - Իդա Քար (Իդա Քարամյան), հայ լուսանկարիչ
1892 - Մերի Փիքֆորդ, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի, համր կինոյի լեգենդ 

  • Նկարահանվել է մետ 250 ֆիլմերում։ 1930 թվականին արժանացել է «Օսկարի»։ 1976-ին կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար արժանացել է պատվավոր «Օսկարի»։

1880 - Համլետ Խարազյան, թա­տե­րական գործիչ
1815 - Էնդրյու Գրեհեմ, իռլանդացի աստղագետ
1692 - Ջուզեպպե Տարտինի, Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 8, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon