Պատմության այս օրը. հունիսի 1

Պատմություն 01.06.2021   10:30   511

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Հայտնաբերվեցին Սատուրնի արբանյակներ Մետոնան ու Պալլենան։
2001 - Կատմանդուում Նեպալի արքայազն Դիփենդրան սպանեց իր ընտանիքի մի քանի անդամներին, այդ թվում հորը՝ թագավոր Բիրենդրային և մորը՝ թագուհի Այշվարյային:
1984 - Կայացավ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերում՝ Հոլիվուդի աստղեր Ռոբերտ Դե Նիրո, Ջո Պեշի, Ջեյմս Վուդս, Դեննի Այելլո։

1980 - Սկսում է հեռարձակվել CNN (Cable News Network) շուրջօրյա նորությունների հեռուստաալիքը:
1968 - Մահացել է Հելեն Քելլերը՝ կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։
1939 - ԱՍՆ-ում առաջին անգամ հե­ռուստատեսությամբ բռնցքամարտ հե­ռարձակվեց։
1938 - Կոմիքսների ամենահայտնի հերոսի՝ Սուպերմենի ծննդյան օրը:
1880 - ԱՄՆ-ի Նյու Հեյվեն քաղաքի (Քոնեքթիքութ նահանգ) բանկում տե­ղադրվեց առաջին վճարովի հեռախոսը։
1878
- Սկսվեց Բեռլինի կոնգրեսը։
1533 - Աննա Բոլեյնը դառնում է Անգլիայի թագուհի:
1494 - Լինդորի աբբայության գան­ձապահական հաշվետվությունում գր­վեց վիսկիի մասին մեզ հայտնի ամե­նահին հիշատակումը։ «Կենդանի ջուրը» («uisge beatha») պատրաստում էր հոգևորական Ջոն Կորը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200 000 հոդվածի շեմը։
1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։
1920 - Ամերիկյան Սենատը մերժեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի՝ Հայաստանի վրա ամերիկյան պրոտեկտորատ հաստատելու առաջարկը:
1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 1

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon