Պատմության այս օրը. հունիսի 10

Պատմություն 10.06.2021   10:30   527

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Լոնդոնում Թեմզա գետի վրա բացվեց հետիոտն երթևեկության համար նախատեսված «Միլենիում» կամուրջը, որն սկսվել է կառուցվել 1998 թվականին։

  • Երկարությունը 370 մետր է, լայնությունը՝ 4։

1967 - ԽՍՀՄ­-ը խզում է դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Իս­րա­յե­լի հետ:
1944 - Նա­ցիստ­նե­րը հիմ­նա­հա­տակ ավե­րում են ֆրան­սի­ա­կան Օրա­դուր-ս­յուր-Գ­լան գյու­ղը:
1943 - Հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացավ արտոնագիր:
1942 - Գերմանիան երկրի երեսից ջնջում է չեխական Լիդիցե գյուղը:
1936 - Մոսկվայում հիմնվեց «Союзмультфильм» կինոստուդիան:
1909 - Առաջին անգամ օգտագործվեց «SOS» ազդանշանը:
1873 - Փարիզում ստեղծվում է աշխարհի 1-ին կենդանաբանական այգին։
1865 - Մյունխենի օպերային թատրոնում տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:
մ.թ.ա. 323 - Համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու՝ մահացել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1999 - Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նա­խա­գահ։
1909 - Զինվորական տրիբունալի որոշմամբ Ադանայում մահա­պատ­ժի են ենթարկվում 9 մուսուլման և 6 հայ։

  • Ռուսական դես­պանի կարծիքով հայերը մահա­պատ­ժի են ենթարկ­վում ավերողներին դիմադրելու համար։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon