Պատմության այս օրը. հունիսի 23

Պատմություն 23.06.2021   10:30   364

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Մեծ Բրիտանիայի քաղաքացիները համազգային հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկում թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալուն։
2004 - Ճապոնիայի ղեկավարությունը որոշում է թույլ տալ մարդկային էմբրիոնների կլոնավորումը հետազոտական նպատակներով։
1998 - Աշխարհում առաջին անգամ իրականացվեց մարդկային ուղեղի փոխպատվաստում։
1985 - Ահաբեկիչները պայթեցրին Air India ընկերության Boeing 747 ինքնաթիռը։

  • Զոհվեց 329 մարդ։ Սա մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ինքնաթիռի՝ պատմության ամենախոշոր պայթյունն ու ահաբեկչությունն է եղել։

1975 - Վանկուվերում ելույթի ժամանակ Էլիս Կուպերն ընկնում է բեմից ու կոտրում 6 կողերը։

  • Երաժշտի շրջագայությունը կոչվում էր «Բարի գալուստ իմ մղձավանջ»։

1964 - Արթուր Մերլին և Ռիչարդ Քներն արտոնագրեցին մարմնամարզության օղակը:
1944 - Հայրենական Մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերը սկսում են «Բագրատիոն» գործողությունը, որի ընթացքում ազատագրվում են Բելառուսը ու Լիտվայի մեծ մասը։
1894 - Փարիզում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ ստեղծ­վեց Օլիմպիական Միջազգային Կոմիտեն։
1868 - Քրիստոֆեր Լաթամ Շոուլզն արտոնագրեց առաջին գրամեքենան։
1865 - ԱՄՆ-ում ավարտվում է քաղաքացիական պատերազմը։
1846 - Ադոլֆ Սաքսն արտոնագրեց սաքսոֆոնը։
1840
- Անգլիական պառլամենտը ընդունում է Վերին ու Ստորին Կանադաների միավորման մասին օրենքը։
1803 - Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրեց առաջին շո­գենավը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։
2009 - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից համաներումով ազատ է արձակվում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Գագիկ Ջհանգիրյանը։ 

  • Վերջինս առանձնապես հիացած չէ Սերժ Սարգսյանի համաներման հրամանագրով։ 

2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 

  • «Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու»,- Ստրասբուրգի ամբիոնից ասում է Ռոբերտ Քոչարյանը։

2000 - Իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանն ընդունում է կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի պատվիրակներին։ 
Հոգևորականները պարոն Քոչարյանին խնդրում են ներկայացնել Հայաստանի ներքաղաքական դրությունը։

  • Քոչարյանը սքեմավորներին վստահեցնում է՝ իրավիճակը կայուն է և վերահսկելի։

1998 - Հայ կանայք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են դադարեցնել պետական գույքի սեփականաշնորհումը, հատկապես կոնյակի գործարանը։
1997 - Դենվեր. «Մեծ ութնյակի» հանդիպմանը Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները առաջին համատեղ հայտարարությունն են տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

  • Գերտերությունների առաջնորդները փաստացի կոչ էին անում կողմերին ընդունել Մինսկի խմբի առաջարկած տարբերակն ու բանակցություններ սկսել`խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ողջունում ենք հրադադարի պահպանումը, այդուամենայնիվ, զինադադարն ինքնին բավարար չէ: Միջազգային հանրությունը շարունակաբար հորդորում է հասնել վերջնական կարգավորման, և մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը չպետք է ձգձվի»,֊հայտարարել էին Բ.Ելցինը, Բ. Քլինթոնը և Ժ.Շիրակը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 23, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon