Պատմության այս օրը. հունիսի 24

Պատմություն 24.06.2021   10:30   394

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Լոնդոնում Թեմզա գետի վրա բացվեց հետիոտն երթևեկության համար նախատեսված «Միլենիում» կամուրջը։
1990 - Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը «Լուժ­նիկի» ստադիոնում։
1973 - Լեոնիդ Բրեժնևը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ­տա­րարեց, որ Սառը պատերազմն ավարտվել է։
1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ։

  • Նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։

1935 - Թբիլիսիում բացվեց ԽՍՀՄ-ում առաջին մանկական եր­կա­թուղին։
1934
- Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
1916
- Առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը։

  • Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1.040.000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:

1571 - Ֆիլիպիններում հիմնադրվեց Մանիլա քաղաքը։
1497 - Ջոն Կաբոտը հայտնաբերեց Կանադան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան:
2011 - Կազանում կայանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը, որի հետ միջնորդները մեծ հույսեր էին կապում։

  • Բանակցություններից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել էր կողմերին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, Ֆրանսիայի նախագահն էլ նամակ էր հղել` կոչ անելով ժողովուրդներին ցույց տալ խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Ակնկալիքները, սակայն, չարդարացան. Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված հերթական, արդեն 9-րդ հանդիպման արդյունքում ընդամենը համատեղ հայտարարություն ընդունվեց`աղոտ ձևակերպումներով ու առանց հստակ ժամկետների:
  • Տարիներ անց ռուս լրագրող Դ.Կիսելյովին տված հարցազրույցում Ս.Սարգսյանը պնդել էր, թե Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել կազանյան փաստաթուղթը, որն, իր իսկ խոսքով, հայկական կողմի համար երազելի չէր:

2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 

  • Մելիք-Ադամյան տեղափոխված խորհրդարանի մոտ բողոքող քաղաքացիներն ասում են՝ սա Հայաստանի վերջն է՝ կողմ քվեարկածներին համարելով դավաճաններ։

2009 - 2008-ի մարտի 1-ին ոստիկանին ծեծելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանը ազատ է արձակվում համաներմամբ և հիշում, որ իրեն Հատուկ քննչական ծառայությունում ծեծում էին սուտ ցուցմունքներ կորզելու համար։ 

  • Էլազյանը պատմում է նաև, թե այդ օրերին իր հետ կապված ինչ պլաններ ուներ ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը։

2009 - Ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ ամսից դուրս է գալու ընդհատակից և դառնալու է քաղբանտարկյալ։ 

  • Նա առայժմ չի որոշել, թե երբ և որ իրավական կառույցին է ներկայանալու։

2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։
2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

  • Առիթն այն է, որ ժողովրդական արտիստն արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանին

2001 - Ազատության հրապարակում «Ազգային համաձայնության ճակատը» մոտ երկու հարյուր միտինգավորի պարզաբանում է, թե ինչպես վերադարձնել ժողովրդի հավատը։ 

  • Ճակատն ուզում է իշխանափոխություն անել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը դատարկում է հայ ազգից։

1994 - Հիմ­նադր­վեց ՀՀ ՊՆ Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տուտը:
1991 - 
ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանել նախագահի պաշտոն և 1991 թվականի հոկտեմբերի 16-ին անցկացնել ընտրություններ:

  • Օրենքն ընդունվեց օգոստոսի 1-ին:

1935 - Բացվեց Երևանի տիկնիկային թատրոնը։
444
- Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 24

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon