Պատմության այս օրը. հունիսի 9

Պատմություն 09.06.2021   10:30   469

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Սոլժենիցինը կողմ արտահայտվեց մահապատժին։
1967 - Վեցօրյա պատերազմում Իսրայելը Սիրիայից գրավում է Գոլանի բարձունքները:
1963 - Ուինստոն Չերչիլը հայտարարվեց ԱՄՆ-ի պատվավոր քա­ղաքացի։
1935 - ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք մահապատժի մասին բոլոր նրանց համար, ովքեր փախչում էին արտասահման:
1934 - Էկրան դուրս եկավ Դոնալդ Դակ բադիկի առաջին մուլտֆիլմը։
1889 - Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:
1873 - Բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվում է Ալեքսանդրա պալատը:
53 - Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Կրասոսի գլխավորած հռոմեական զորքերը պարտություն են կրում պարթևներից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1981 - ASALA. Ժնևում Հայ Գաղտնի Բանակ «ԱԱնդրանիկ Փաշա Քոմանտօ»-ի կողմից սպանվում է Թուրքիայի հյուպատոսարանի քարտուղար Մեհմեդ Սավաշ Երգյուզը։

  • Հայ Գաղտնի Բանակ մարտիկ Մարտիրոս Ժամկոչեանը գործողության վայրից խույս տալիս ձերբակալվում է։ Նա 1981 թվականի դեկտեմբերի 19-ին դատապարվում է 15 տարվա բանտարկության։ Մարտիրոսն ազատ է արձակվում 1991 թվականի հունիսի 12-ին, հաստատվում է նորանկախ Հայաստանի Հանրապետությունում՝ իր նպաստը բերելով Արցախյան ազատամարտին։
  • Հայ Գաղտնի Բանակը ստանձնում է հարձակման պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Մենք պայքարում ենք վերատիրանալու համար մեր բռնագրավված հողերին և վերջ դնելու գաղութատերերի նվաճումներին»։

1977 - Վատիկանում սպանվում է Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմը։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գևորգ Չավուշ Խմբակ»-ը և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը միաժամանակ ստանձնում են գործողության պատասխանատվությունը։

1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

  • Թուրքական բա­նա­կը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրա­վելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշ­նակցականներին ստորագրել հաշտության պայ­մա­նա­գիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։

1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։

  • Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 9, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon