Հետաքրքրաշարժ օրացույց. հունվարի 24

Պատմություն 24.01.2021   10:00   695

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Կրթության միջազգային օրը (International Day of Education) *
  • Ծիծաղից փորը բռնելու համաշխարհային օրը (Global Belly Laugh Day) *
  • Մեբիուսի համախտանիշի իրազեկման օրը (Moebius Syndrome Awareness Day) *
  • Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day) *
  • Գարեջրի տարայի ծննդյան օրը (Beer Can Day) *
  • Macintosh համակարգչի օրը (Macintosh Computer Day) *
  • Կանանց սպորտի միջազգային օրը (International Women ' s Sports Day)
  • Բջջային հեռախոսների վերամշակման միջազգային օրը (International Mobile Phone Recycling Day)

Եկեղեցական

  • Առաքելական եկեղեցի (Հայաստան) ՝ Բարեկենդան Առաջավորաց Պահքի *
  • Կաթոլիկ - Սուրբ Ֆրանցիս Սալսկացու տոնը (Feast of Saint Francis de Sales)
  • Ուղղափառ - Մեծն Թեոդոսիայի հիշատակության օրը

Ժողովրդական

  • Սլավոնական - Ֆեդոսեևի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Գարեջրի տարայի երախտագիտության ազգային օրը (National Beer Can Appreciation Day) *
  • ԱՄՆ - Հաճոյախոսությունների ազգային օրը (National Compliment Day) *
  • ԱՄՆ - Թերմիդոր լոբստերի ազգային օրը (National Lobster Thermidor Day) *
  • ԱՄՆ - Գետնընկույզի յուղի ազգային օրը (National Peanut Butter Day) *
  • ԱՄՆ - Վաղեմի մտադրությունն անվարան իրագործելու օրը (National "Just Do It" Day) *
  • ԱՄՆ - Սպիտակահեր ծերունի ոսկեխույզի նման խոսելու օրը (Talk Like A Grizzled Prospector Day) *
  • ԱՄՆ - Կանաչ հյութի ազգային օրը (National Green Juice Day) *
  • ԱՄՆ - Աստվածաշնչի ազգային կիրակի (Ազգային Bible Sunday) *
  • ԱՄՆ - Ընտանի կենդանիների կյանքի փոփոխության օրը (Change a pet ' s Life Day)
  • ԱՄՆ - Մանկական աշխատանքի օրը (Child Labor Day)
  • Բոլիվիա - Մանրաքանդակների փառատոն (Festival of Miniatures) *
  • Կիպրոս - Սուրբ Նեոֆիտի օրը *
  • Հավայան կղզիներ - Աշխարհի Տիրամոր տոնը (Feast of Our Lady Of Peace) *
  • Հնդկաստան - Աղջնակների օրը (National Girl Child Day) *
  • Մեծ բրիտանիա - Պողոսի կուժի օրը (Paul Pitcher Day) *
  • Մեծ բրիտանիա - Պողոսի կուժի գիշերը (Paul Pitcher Night) *
  • Շվեյցարիա - Անկախության օրը (Vaud Independence Day)
  • Ռումինիա - Միավորման օր (Unification Day)
  • Ռուսաստան - Կազակների քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Սառցաժանյակների օրը *
  • Ուկրաինա - Արտաքին հետախուզության օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

1990 - Ճապոնիան արձակում է իր առաջին Hiten լուսնի հետազոտման սարքը:
1984 - Թողարկվեց առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:
1972 - Ճապոնացի Շոիչի Յոքոիին գտնում են Գուամ կղզու ջունգլիում, որտեղ նա 1945 թվականից հետո դեռևս «շարունակում էր պատերազմը»:
1965 - Վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը։

  • Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք:
  • Միշտ պատրաստ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
  • Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է համարվում:

1935 - ԱՄՆ-ի Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ իրականացվեց ալյումինե տարայով գարեջրի վաճառք։
1924 - Սկսվեցին առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերը:
1862 - Բուխարեստը հայտարարվում է Ռումինիայի մայրաքաղաք:
1859 - Մոլդավիայի և Վալախիայի պետական և քաղաքական միավորումը:
1848 - Սակրամենտոյում գտնում են ոսկու առաջին ձուլակտորը, սկսվում է Կալիֆորնիական ոսկու տենդը:

  • Կալիֆորնիական ոսկու տենդը սկսվել է 1848 թվականի հունվարի 24-ին՝ Կոլոմա քաղաքի մոտ և շարունակվել մինչև 1855 թվականը։
  • Ջոն Սատերի մոտ աշխատող Ջեյմս Մարշալը Ամերիկան Ռիվեր գետի ջրանիվի մոտ ոսկու կտորներ է գտնում։ Նա ցույց է տալիս դրանք Սատերին, որն էլ մանրամասն ուսումնասիրում է գտածոն ու համոզվում, որ այն ոսկի է։ Սատերը մտահոգ էր, որ այդ տեղեկատվությունը գաղտնի մնա, և այնուամենայնիվ ոսկու գտնվելու մասին լուրը տարածվում է։ Շուտով ոսկու հետքերով ԱՄՆ-ի այլ նահանգներից ու արտերկրից ավելի քան 300 հազար մարդ է գալիս Կարիֆորնիա։
  • Ոսկու տենդի հետևանքները բազմաթիվ էին։ Միայն մի քանի տարվա ընթացքում Սան Ֆրանցիսկոն փոքրիկ քաղաքը խոշոր բնակավայր է դառնում, իսկ ողջ Կալիֆորնիայում ճանապարհներ, դպրոցներ ու եկեղեցիներ են կառուցվում։
  • 1850 թվականին Կալիֆորնիան պաշտոնապես դառնում է ԱՄՆ նահանգ։ Այն մինչ օրս էլ «Ոսկե նահանգ» են անվանում։

41 - Հեղաշրջում Հռոմում, սպանվում է Կալիգուլա կայսրը, նրան փոխարինում է Կլավդիոսը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2014 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Փարիզում.գլխավոր հարցը դառնում է սահմանին լարված իրավիճակը։

  • Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը միմյանց էին մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար: Համանախագահներն էլ, հանդիպման ավարտին տարածված հայտարարությամբ, շեշտել էին` «վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում խաղաղության հեռանկարները»: Միջնորդները կոչ էին արել անշեղորեն պահպանել հրադադարը: Չնայած այդ հորդորներին` ընդամենը երեք օր անց իրավիճակը սահմանին կրկին սրվել էր:​​​​​​​

2007 - Մինսկի խումբը հորդորում է կողմերին իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների։

  • Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի առաջնորդների հետ բանակցություններից հետո միջնորդները համատեղ հայտարարություն էին տարածում, պնդելով, թե կողմերը կառուցողական մոտեցում են ցուցաբերել մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում: «Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գործընթացը առաջ ընթանա», - նշել էին եռանախագահները:

2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին։

  • «Մենք չենք հանդիպում սոսկ հանդիպելու համար: Մենք իսկապես ցանկանում ենք գտնել լուծումը: Հանդիպումից հանդիպում միմյանց ավելի լավ ենք հասկանում»,֊ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը` հույս հայտնելով, որ կարգավորմանը հասնելու համար ստիպված չեն լինի հանդիպումների թիվը հարյուրի հասցնել: Ալիևը նաև չէր բացառել, որ առաջիկայում իրենց կարող են միանալ Ղարաբաղի ներկայացուցիչները. «Առայժմ միայն նախագահ Քոչարյանի հետ ենք քննարկում հարցերը: Կարծում եմ` երբ կհանգենք հստակության, կարող են լինել երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմեր»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
  • Ռ. Քոչարյանն էլ նշել էր. «առաջին հանդիպումների ընթացքում մենք ուսումնասիրում էինք միմյանց, հետագա հանդիպումների ընթացքում` ջանում հասկանալ, իսկ այժմ` փորձում ենք լուծել խնդիրը: Տեղյակ լինելով երրորդ կողմի դիրքորոշմանը և մոտեցումներին` ես փորձում եմ դրանք արտահայտել, թեև համամիտ եմ, որ խնդրի լիարժեք լուծմանը կարելի է հասնել միայն երրորդ կողմի մասնակցությամբ»:

1973 - Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։
1865 - Իսրայել Օրին հանդիպեց Պետրոս Մեծին՝ արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:


ԾՆՎԵԼ ԵՆ

1953 - Յուրի Բաշմետ, ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր
1924 - Պարույր Սևակ, բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր 
1776 - Սուքիաս Սոմալյան, հայ բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

1776 - Էռնստ Տեոդոր Ամադեուս Հոֆման, ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող (մ. 1822 թ.)
1732 - Պիեռ Բոմարշե, ֆրանսիացի գրող, հրապարակախոս, XVIII դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ 

  • Առավել հայտնի է «Սևիլյան սափրիչը» (1773, Le Barbier de Séville ou la Précaution inutile) և «Ֆիգարոյի ամուսնությունը» (1778 - La Folle journée ou Le Mariage de Figaro, առաջին անգամ բեմադրվել է 1784 թ. ապրիլի 27-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում) կատակերգություններով, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

1712 - Ֆրիդրիխ 2-րդ Մեծ, Պրուսիայի արքա 
1705 - Ֆարինելլի, իտալացի նշանավոր օպերային երգիչ (մ. 1782 թ.)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 24, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon