Պատմության այս օրը. հունվարի 26

Պատմություն 26.01.2020   09:30   353

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Մաքսատան աշխատակցի միջազգային օրը 
  • Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day)

Ինչպես գիտեք, տոնական օրերի շարքում կա Ինտերնետի օրը, բայց պետք չէ անտեսել ևս մեկ, թեև շատ անսովոր տոն՝ Օրն առանց ինտերնետի: Այն նշվում է համացանցից օգտվող համաշխարհային հանրության կողմից ամեն տարի հունվարի վերջին կիրակի օրը:

Այս տոնի հիմնական նպատակն է առնվազն մեկ օր մարդկանց ամբողջությամբ շեղել համակարգիչներից և համացանցից, այս օրն ապրել բացառապես «իրական» աշխարհում, մարդկանց հետ ունենալ բացառապես «կենդանի» շփում կամ այն ​​նվիրել նախընտրած զբաղմունքին (իհարկե, որը կապված չէ ինտերնետի հետ):

Այս տոնն իր պատմությունն ունի 2000-ականների սկզբից, և դրա հիմնադրման նախաձեռնողը, ըստ որոշ աղբյուրների, սոցիալական գյուտերի բրիտանական ինստիտուտն է, իսկ մեկ այլ կարծիքով ՝ բրիտանական ոչ առևտրային DoBe.org առցանց նախագիծը: Միակ բանը, որ վստահորեն հայտնի է, այն է, որ Աառանց Ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչները հենց ինտերնետից ամենաակտիվ օգտվողներն էին:

  • Հանրապետության օրը (Հնդկաստան)
  • Ազատության օրը (Ուգանդա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 - Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները՝ Պաշտպանության նախարար Մեհթիևի գլխավորությամբ, հարձակվում են Քարինտակ գյուղի վրա։ Դա Ադրբեջանի առաջին խոշոր ռազմական գործողությունն էր պետական անկախություն հայտարարած Լեռնային Ղարաբաղի վրա։ Երկօրյա մարտերից հետո Շուշիից հարձակման անցած ադրբեջանցիները գլխովին ջախջախվեցին։ Սա երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին խոշոր հաղթանակն էր։
1990 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն և շրջանային խորհուրդների 107 պատգամավոր դիմում հղեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրան­սիայի, Չինաստանի կառավարություններին՝ տեղի ունեցող բռնու­թյունների դեմ միջազգային հանրության հակազդեցությանը հասնե­լու նպատակով:
1987 - Coca Cola-ն ճանաչվեց ԱՄՆ-ի թիվ 1-ը։
1983 - Ստեղծվեց Linus ծրագիրը։
1982 - Պայթյուն Փարիզի Ազգային բանկի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1980 - Իսրայելն ու Եգիպտոսը դիվանագիտական կապեր են հաստատում: 
1965 - Հինդին դառնում է Հնդկաստանի պետական լեզու։
1956 - VII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Կորտինա դ'Ամպեցցոյում, Իտալիա։
1950 - Ուժի մեջ է մտնում Հնդկաստանի սահմանադրությունը, Հնդկաստանը դառնում է անկախ պետություն։ 
1934 - Գերմանիան և Լեհաստանը ստորագրեցին իրար վրա չհարձակվելու պայմանագիր:
1926 - Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
1922 - Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը։
1920 - Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
1914 - Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
1837 - Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը։ 
1788 - Կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնեց առաջին բնակավայրը, որը հետագայում դարձավ Սիդնեյ քաղաքը:
1500 - Յանսե Պիսենը դարձավ առաջին եվրոպացին, ով ուսումնասիրեց Ամազոնը:
1340 - Էդուարդ 3-րդը հռչակվեց Ֆրանսիայի արքա։


ԾՆՎԵԼ ԵՆ

1925 - Ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, 8 անգամ «Լավագույն դերասան» հեղինակավոր անվանակարգում Օսկարի ներկայացված Փոլ Նյումանը։

Похожее изображение

1924 - Ծնվել է ռադիոֆիզիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը։
1922
 - Ծնվել է ռեժիսոր Յուրի Երզնկյանը։ 
1918 - Նիկոլաե Չաուշեսկու,
ռումինացի քաղաքական գործիչ (մ. 1989)
1911 - Պոլիկարպ Կաշ, ամերիկացի ֆիզիկոս (մ. 1993 թ.)
1909 - Մհեր Աբեղյան, հայ նկարիչ
1804 - Ծնվել է ֆրանսիացի գրող, քրեական-սենսացիոն ժանրի հիմնադիր Էժեն Սյուն։

Картинки по запросу Эже́н Сю

Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։
Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 26, Մհեր Աբեղյան, Պատմության այս օրը, Ռաֆայել Ղազարյան


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon