Պատմության այս օրը. հունվարի 9

Պատմություն 09.01.2020   09:30   112

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Սերբիայի Հանրապետության օրը
  • Ձկնորսների և առևտրականների հովանավոր Էբիսու Աստծո օրը Ճապոնիայում

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Apple Inc ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը:
1996 - Չեչեն գրոհայինները Սալման Ռադուևի գլխավորությամբ գրավում են Կիզիլյարի հիվանդանոցը՝ 3700 պատանդներով։
1951 - Նյու Յորքում պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի շենքը։
1932 - Մեքսիկայի հարավում հնդկացիական Մոնտե Ալբանա բնակավայրի ավերակներում հայտնաբերվեց սապոտեկ ժողովրդին պատկանող XIII դարի գանձերը։
1799 - Անգլիայում առաջին անգամ մտցվեց եկամտահարկը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Քեթրին, Քեմբրիջյան կոմսուհի, արքայազն Ուիլյամի կինը։
1978 - Ջենարո Գատուզո, իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։
1978 - Ալեքսանդր Ջեյմս Մաքլին, ամերիկացի երգիչ, «Backstreet Boys» խմբի մասնակից։
1973 - Շոն Փոլ, ջամայկացի երգիչ, «Գրեմմիի» մրցանակակիր։
1970 - Լարա Ֆաբիան, բելգիացի երգչուհի
1955 - Հարություն Խաչատրյան, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն
1950 - Սամվել Խալաթյան, հայ դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1945 - Ծնվել է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Հարկ է նշել, որ Լևոն Բ-ն լիովին փոխհատուցեց  իր հայրենակիցների անհուն երախտագիտությունը, ընդ որում ոչ միայն իր երկարատև գահակալության ընթացքում կատարած մեծագործություններով, այլև պետականության իր հաստատած մնայուն ավանդույթներով , որոնք պիտի դառնային Կիլիկիո Հայոց թագավորության կենսունակության հիմնական գործոններից  մեկը: Հայոց  պետության միջազգային իրավական կարգավիճակի սահմանումը, երկրի շահերից բխող անկախ և ճկուն դիվանագիտության որդեգրումը, Կիլիկիայի տարածքների ընդարձակումն ու պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես նաև պետական համակարգի արդիականացմանը միտված բարեփոխումների իրականացումը` Լևոնի այն նվաճումներն էին, որոնց ազդեցությունը շարունակաբար զգացվեց թագավորության ողջ հետագա գոյության ընթացքում»  (Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը,հ. 2-րդ, Եր., 2007թ., էջ 208 ):

Այսպես է գնահատում Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահը Կիլիկիայի Լևոն Բ հիմնադիր թագավորի վաստակը: Փոքր տարբերությամբ նույն նվաճումներն ունեցավ ինքը` մեր երկրի Նախագահը: Խոստովանեն թե չխոստովանեն, սիրեն թե չսիրեն քաղաքական գործչին, այն էլ` երկրի ղեկավարին, նրա իշխանության ժամանակաշրջանը պիտի գնահատեն իրական գործերով: Ահա այդ իրական գործերի հաշվին ենք շարունակում գոյատևել որպես անկախ պետություն և շարունակելու ենք պահպանել այդ նվաճումը:

1944 - Ծնվել է բրիտանացի ռոք երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Led Zeppelin խմբիի հիմնադիրներից վիրտուոզկիթառահար Ջիմի Փեյջը։

Ջիմին մանուկ հասակում ճնշման հետ կապված խնդիրներ ուներ՝ ճնշումը միշտ ցածր էր, և դրա պատճառով հաճախ էլ կանգնում գլխի վրա։‌ Եվ երբ նա իրենց տան տանիքում գտավ կիթառ, ստիպված նվագում էր գլխի վրա, փաստ որը օգնեց նրա տեխնիկայի զարգացմանը։

1924 - Ծնվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։

«Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»: Գ.Կունցև
Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար
«Վատ է, երբ խելացին է քեզ հայհոյում, ավելի վատ է, երբ գովաբանում է հիմարը»: Սերգեյ Փարաջանով

Իմ ինքնակենսագրությունը (հատված)

Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում:
Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Նուռը

Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը… Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»: Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…
«…Կիևում նա ապրում էր հենց կենտրոնում: Նրա ոչ մեծ բնակարանի երկու պատուհանները նայում էին հրապարակին, ուր իշխանությունը տոնական շքերթներ էր կազմակերպում:
Հոկտեմբերի հերթական հոբելյանի օրը Փարաջանովը եկավ տուն և զարմացած կանգնեց ննջարանի դռան արանքում: Սենյակում, չնայած արևոտ եղանակին, մութ էր: Շքերթի կազմակերպիչները նրա տան պատին կախել էին Բրեժնևի վիթխարի դիմանկարը: Գենսեկի փարթամ հոնքերով աչքերը ընկել էին հենց նրա երկու պատուհանների վրա: Մի աչքը` ննջարանի պատուհանի վրա, մյուսը` խոհանոցի:
Ժամանակ չկորցնելով` Փարաջանովը բացեց պատուհանը, վերցրեց ամենասուր մկրատը, մագլցեց պատշգամբի վրա և փորձառու արվեստագետի գործնականությամբ լուսաթափանց ուրվագծով կտրեց Բրեժնևի աչքը: Հետո աթոռը դրեց կտրված կտորի մեջտեղում և, հարմար տեղավորվելով պատշգամբի վրա, սկսեց ուշիուշով նայել տոնական խանդավառությամբ քլթքլթացող առաջավոր աշխատավորների շարասյանը:
Մի քանի րոպե անց կանոնավոր շարասյուներով մեկ սարսուռ անցավ: Ինչ-որ մեկը մատնացույց էր անում Բրեժնևի դիմանկարին և… պապանձվեցին` Բրեժնևի մի աչքը, ասես կենդանի, ակտիվ շարժվում էր, և բոլորին թվաց, թե նա ուրախ աչքով է անում շքերթի մասնակիցներին:
Բնականաբար շատ շուտով ննջարանի դուռը բացվեց, և բնակարան ներխուժեցին գազազած պակականները: Մեկ ցատկով հասնելով պատուհանին` նրանք պատշգամբից ներս քաշեցին Սերգեյին` «կենդանի» աչքի փոխարեն թողնելով դատարկ աթոռը: Իսկ մարդիկ շարունակում էին նայել գենսեկի աչքի արդեն որբացած փոսին, և ցուցարարների քրքիջը ծածկում էր նվագախմբի թնդյունը:
– Ես ոչ մեկին չեմ ծաղրում, – հանգիստ պատասխանում էր Սերգեյը գնդապետների վրդովված ճիչերին: – Ես ընդամենը իմ բնակարանից նայում եմ շքերթը, բայց…. Բրեժնևի աչքով: Երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել»:

1925 - Օֆելիա Համբարձումյան, հայ երգչուհի, ՀԽՍՀ ժող. արտիստուհի
1915 - Սուրեն Այվազյան, հայ արձակագիր (վ. 1981)
1913 - Ծնվել է Առաջին և միակ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը։
1908 - Ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը:
1890 - Ծնվել է չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ Կարել Չապեկը։

Картинки по запросу Կարել Չապեկ

Մերոնց հաց ու ջուր չտաս` մենակ թողաս, որ ասեն. «Մենք է՜ն ազգն ենք, ով աշխարհին տվել ա` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո՜ւ ազգն ենք»: Գերմանացիք էլ ասում են. «Մենք Գյոթեի, Կանտի, Բիսմարկի (ու չգիտեմ, թե էլ որ մեկի) ազգն ենք»: Գերմանացիք ասում են. «Մենք Գյոթեի ազգն ենք»: Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի՜նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք: Ազգին անո՜ւն չի պետք, ազգին մա՜րդ ա պետք:

Չեխ աշխարհահռչակ գրող, արձակագիր, դրամատուրգ Կարել Չապեկը ծնվել է Մալե Սվատոնյովիցեում: Վաղ շրջանի՝ 1908-1913 թթ. ստեղծագործությունները գրել է եղբոր՝ Յոզեֆ Հաշեկի հետ։ Կատարել է թարգմանություններ ժամանակակից ֆրանսիական քնարերգությունից՝ հատկապես՝ Գիյոմ Ապոլիներից։ Գրել է վեպեր, մեծ թվով պատմվածքներ, թերթոններ, պիեսներ, ուղեգրություններ և այլն։ Չապեկի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է գործել արդի ֆանտաստիկայի զարգացման վրա։ Վախճանվել է 1938 թվականի դեկտեմբերի 25-ին Պրահայում:
Պատմվածքներից են «Դղյակում», «Պայծառատեսը», «Պրոֆեսոր Ռոուսի փորձը»,«Դերասան Բենդայի անհետացումը», հեքիաթներից՝ «Ոստիկանի մեծ հեքիաթը», «Ավազակի հեքիաթը», «Փոստատարի հեքիաթը», «Բժշկի մեծ հեքիաթը», «Ջրային ոգիների հեքիաթը», «Շան հեքիաթը», «Թռչունների հեքիաթը», «Շրջմոլիկի հեքիաթը», «Մայրը»: 
Կարել Չապեկն իր եղբոր համահեղինակությամբ հանդիսանում է «ռոբոտ» բառի ստեղծողը։

1866 - Ավետիս Ահարոնյան, հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող
1658 - Նիկոլա Կուստու, բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 9, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon