Պատմության այս օրը. մարտի 25

Պատմություն 25.03.2020   09:30   78

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ստրկության և ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրը (International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade) 

Ամեն տարի մարտի 25-ին նշվում է ստրկության և ստրկավաճառության դեմ պայքարի և ստրկության զոհերի հիշատակի միջազգային օրը: Չնայած սրան այսօր աշխարհումկա ժամանակակից ստրկության մեջ ապրող մոտ 30 միլիոն մարդ՝ հարկադիր աշխատանք, աշխատանք պարտքի դիմաց և այլն:

  • ՄԱԿ-ի  ձերբակալված և անհետ կորած աշխատակիցների հետ համերաշխության միջազգային օրը

Օրվա ընտրությունը պատահական չէ. հենց այս օրը` մարտի 25-ին, առևանգեցին Ալեք Քոլետիին, ով լրագրող է եղել, այնուհետև աշխատել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալությունում: 1985թ. Ալեք Քոլետին առևանգվել է զինված մարդկանց խմբի կողմից: Միայն 2009 թվականին է նրա մարմինը հայտնաբերվել:

  • ​​​​​​Սպորտային կինոյի օրը

1896-ի մարտի 25-ին ամերիկացի Բադ Գրինսփենը կինոժապավենի վրա գրանցեց առաջին օլիմպիական խաղերի մրցումները: Մոտ մեկ դար անց՝ 2002-ին այս մասին հիշեց վրաց հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Ժգենտին, ով առաջարկեց այդ օրը նշել որպես Սպորտային կինոյի օրը: Այս նախաձեռնությանը աջակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

  • Ընկույզի և վաֆլիի միջազգային օրը

Ազգային

  • Անկախության օրը (Lունաստան)
  • Մշակությա աշխատողների օրը (Ռուսաստան)
  • Անվտանգության ծառայության օրը (Ուկրաինա)
  • Կոմունիստական եղեռնի զոհերի հիշատակի օրը (Լատվիա)
  • «Ռամայանա» հին հնդկական էպոսի շաբաթվա սկիզբը (Lնդկաստան)
  • Վաֆլիի օրը (Շվեդիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։

  • Նրան և որպես վարչապետ, և որպես ՀՀԿ նախագահ փոխարինեց Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին, մարտի 1-ի արյունոտ ընտրություններից հետո դարձավ ՀՀ նախագահ։

2002 - Հայտնաբերվեց էպիլեպսիայի գենը։
1992 - Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը վերադառնում է Երկիր «Միր» տիեզերակայանում 10 ամիս մնալուց հետո:
1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայանում է մոմերով ցույց:
1983 - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց Լուսնային քայլվածք պարային շարժումը:
1957 - Եվրոպական վեց երկրներ` Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Արևմտյան Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, ստորագրեցին Հռոմի համաձայնագիրը եվրոպական տնտեսական («Ընդհանուր շուկա») և ատոմային էներգիայի (Եվրատոմ)համագործակցությունների մասին:
1949 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի 92.000 բնակիչներ արտաքսվում են Սիբիր:
1821 - Հույների ազգային-ազատագրական ապստամբությունն ընդդեմ թուրքական լծի:
1820 - Ճիզվիտների արտաքսումը Ռուսաստանից։
1655 - Հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Տիտանը:
1436
 - Ֆլորենցիայում 140 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սանտա Մարիա դել Ֆյորե տաճարը:
421 - Վենետիկի հիմնադրման օրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Սառա Ջեսիկա Փարկեր, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր 
1947 - Էլթոն Ջոն, բրիտանացի ռոք երգիչ, երգահան, դաշնակահար 
1942 - Արետա Ֆրանկլին, ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, գոսպել ոճերի ամերիկացի երգչուհի, Սոուլի թագուհի 

1987 թվականի հունվարի 3-ին Արետա Ֆրանկլինը դարձել է առաջին կինը, ում անունը մտցրել են Ռոք՛ն՛ռոլի փառքի սրահ։ 2008 թվականին Rolling Stone ամսագիրը նրան հայտարարել է պատմության մեծագույն երգչուհի։

1921 - Սիմոնա Սինյորե, կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի 
1908 - Դևիդ Լին, բրիտանացի հայտնի ռեժիսոր, ստացել է Սըր կոչումը, Օսկարի կրկնակի դափնեկիր (մ. 1991)
1881 - Բելա Բարտոկ, հունգարացի երգահան, դաշնակահար, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ 
1867 - Արտուրո Տոսկանինի, իտալացի դիրիժոր 
1699 - Յոհան Ադոլֆ Հասսե, գերմանացի երգիչ-երգահան (մ. 1783)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 25, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon