Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 5

Պատմություն 05.03.2021   09:30   640

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Էներգաարդյունավետության համաշխարհային օրը (World Energy Efficiency Day) *
  • Ինքնության դիսոցիատիվ խանգարման իրազեկման օրը (Dissociative Identity Disorder Awareness Day) *
  • Գեոդեզիայի և երկրատեղեկատվության եվրոպական օրը (European Surveying and Geo Information Day)
  • Սինկո դե Մարչո (Cinco de Marcho) *
  • Անջատված գաջեթների օրը *
  • Ստեփլերի ծննդյան օրը *

Կրոնական

  • Զրադաշտականություն - Սպենտ Արմաիտի տոնը (Spenta-Armaiti) *
  • Կաթոլիկություն - Սուրբ Կիարանի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Լև Կատանսկու հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Ապսենտի ազգային (National Absinthe Day) *
  • ԱՄՆ - Պանրե ձողիկների ազգային օրը (National Cheese Doodle Day) *
  • ԱՄՆ - Քրիսպա Աթաքի մահվան տարեդարձը (Ամերիկյան սև օր) - Death of Crispus Attucks (Black American Day) *
  • ԱՄՆ - Անվան նշանակությունն իմանալու օրը (Learn What Your Name means Day) *
  • Իրաք - 1991 թվականի ապստամբության տարեդարձը (Charity Day) *
  • Իրան - Ծառատունկի ազգային օրը (National Tree Planting Day) *
  • Իրան - Բարեգործության օր (Charity Day) *
  • Հնդկաստան - Պանչայատի Ռաջ Դիվանսի (Panchayati Raj Diwas) *
  • Ղրղզստան - Ակ գլխարկի օրը (Ак каллак куну) *
  • Ղրղզստան - Դատական համակարգի աշխատողի օրը (Judiciary Employee Day) *
  • Մեծ Բրիտանիա - Գրքի համաշխարհային օրը (World Book Day) *
  • Մեծ Բրիտանիա - Սուրբ Պիրանի օրը (St Piran’s Day) *
  • Մեծ Բրիտանիա - Համալսարանական հոգեկան առողջության օրը (University Mental Health Day) *
  • Չինաստան - Լեյ Փանից սովորելու օրը (Learn from Lei Feng Day) *
  • Ռուսաստան - Ծովային ուսումնարանների օրը
  • Ռուսաստան - Կատըշի օրը *
  • Ռուսաստան - Անանուն համաժողովրդական տոն *
  • Ռուսաստան - Թեյով բնապատկեր նկարելու օրը *
  • Վանուատու - Ավանդական առաջնորդների օր (Custom Chiefs’ Day) *
  • Ֆրանսիական Պոլինեզիա - Ավետարանի օրը (Gospel Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Անգլիացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ բարեհաջող կլոնավորեցին խոզի։
1989 - «Disney Channel» հեռուստաալիքի եթերում կայանում է «Չիպն ու Դեյլը օգնության են շտապում» մուլտսերիալի առաջնախաղը։
1982 - Հոլիվուդում թմրանյութերի մեծ չափաբաժնից մահացավ Ջոն Բլուշին։
1979 -
Ամերիկյան «Վոյաջեր-1» տիեզերանավը կատարում է Յուպիտերի առավելագույն մոտեցումը։
1960 - Էլվիս Փրեսլին հեռացվեց ԱՄՆ բանակից։

  • Դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո երբեք ոչ մի շարքային զինվորի հեռացում նման մեծ հասարակական ուշադրության չի արժանացել։

1960 - Կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան կատարում է հետագայում պաշտամունքային դարձած Էրնեստո Չե Գևարայի հայտնի դիմանկարը:
1953 - Իոսիֆ Ստալինի մահը:
1946 - Ֆուլթոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ։

- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
«Ստվերն է պատել բեմը, որը դեռ վերջերս լուսավորված էր Ալյանսի հաղթանակով։ Ոչ ոք չգիտի, թե ինչ են մտադիր անել մոտ ապագայում Խորհրդային Ռուսաստանն ու նրա միջազգային կոմունիստական կազմակերպությունը, և ինչ-որ սահմաններ ունի՞ արդյոք այդ էքսպանսիան...
Այն ամենից, ինչին ես ականատես եմ եղել պատերազմի ժամանակ մեր ռուս բարեկամների և դաշնակիցների պահվածքում, համակվել եմ համոզմունքով, որ նրանք ոչ մի բան այնքան չեն մեծարում, որքան ուժը, և ոչ մի բանի հանդեպ այնպիսի քամահրանք չեն տածում, որքան ռազմական թուլության։ Այդ պատճառով էլ ուժերի հավասարակշռության նախկին հայեցակարգը ներկայումս պիտանի չէ։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ գործել փոքր գերակշռության դիրքերից, ինչը ուժերի փորձարկմամբ զբաղվելու գայթակղություն է առաջացնում։ 
Եթե արևմտյան դեմոկրատիաները միահամուռ լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին իրենց անսասան հավատարմությամբ, ապա նրանց ազդեցությունն այդ սկզբունքների զարգացման վրա ահռելի կլինի. դժվար թե որևէ մեկը կարողանա դրանք սասանել։ Եթե, սակայն, նրանք մասնատվեն կամ չկարողանան կատարել իրենց պարտքը և եթե բաց թողնեն այս վճռորոշ տարիները, այդժամ մեզ իսկապես աղետ է սպասում»։

1940 - Սովետական ղեկավարությունն արձակում է 25.700 լեհ մտավորականների կոտորած իրականացնելու հրաման:
1933 - Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Ռայխսթագի ընտրություններում հավաքում է ձայների 43.9%-ը:
1868 - Անգլիայում պատենտավորվեց ստեպլերը։
1792 -
Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակեց Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է`չեն կատարվել

  • Մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները երկու կետանոց համատեղ հայտարարություն են ընդունում, որոնցից մեկը նախատեսում էր ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Այս հայտարարությունից մոտ կես տարի առաջ` Աստրախանում կայացած հանդիպման ավարտին, մինչդեռ, երեք երկրների նախագահներն արդեն իսկ պայմանավորվել էին «անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ»:
  • Հռչակագրի երկրորդ կետով կողմերը համաձայնել էին հրադադարի խախտման միջադեպերի համատեղ հետաքննություն անցկացնել, ինչը մինչ օրս մնում է թղթի վրա։

2001 - Արարատ գյուղում բացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը:
1998 -
Լույս տեսավ «Երկրապահ» թերթի առաջին համարը:

  • Խմբագիր՝ Միքայել Հայրապետյան:

1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
​​​​​​​1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես:

  • Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:

ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Եվա Մենդես, ամերիկացի դերասանուհի 
1962 - Սիմոն Աբգարյան, ֆրանսահայ դերասան
1959 - Վազգեն Սարգսյան, հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀ 8-րդ վարչապետը

1934 - Դենիել Կանեման, իսրայելա-ամերիկյան հոգեբան, Նոբելյան դափնեկիր
1932 - Հենրիկ Իգիթյան, հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (մ.2009)
1918 - Ջեյմս Տոբին, ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան դափնեկիր
1914 - Ֆարկաս Ֆիլիպ, ամերիկացի նշանավոր վալթոռնահար
1913 - Գանգուբայ Հանգալ, հնդիկ դասական երգչուհի (մ. 2009)
1905 - Սերոբեր Եղիկյան, հայ քիմիկոս, դոկտոր
1878 - Զարուհի Դոլուխանյան, օպերային երգչուհի
1873 - Թեոդիկ (Թեոդորոս Լապճինյան), հայ բանասեր, հրատարակիչ

1871 - Ռոզա Լուքսեմբուրգ (Rosa Luxemburg) հրեա ծագումով գերմ. տնտեսագետ և փիլիսոփա (մ. 1919)
1862 - Զիգբերտ Տարրաշ, շախմատիստ
1854 - Ռութ Բելվիլ, լոնդոնցի կին գործարար, որն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում
1685 - Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (մ. 1759), գերմանացի երգահան, երգհոնահար
1512 - Գերհարդ Մերկատոր, ֆլամանդացի քարտեզագիր, աշխարհագրագետ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 5

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon