Հետաքրքրաշարժ օրացույց. մարտի 6

Պատմություն 06.03.2021   09:30   645

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լիմֆոստազի համաշխարհային օրը (World Lymphedema Day) *
  • Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) *
  • Կապույտ հագուստի օր (Dress in Blue Day) *
  • Արդարամտության եվրոպական օրը (European Day of the Righteous) *

Կրոնական

Ազգային

  • ԱՄՆ - Աշխատակիցների երախտագիտության օրը (Employee Appreciation Day) *
  • ԱՄՆ - Սպիտակ շոկոլադով շոռակարկանդակի օրը (White Chocolate Cheesecake Day) *
  • ԱՄՆ - Վաճառողի օրը (Salesperson Day) *
  • ԱՄՆ - Շրջազգեստի ազգային օրը (National Dress Day) *
  • ԱՄՆ - Սառեցված սննդամթերքի ազգային օրը (National Frozen Food Day) *
  • ԱՄՆ - Oreo բլիթի ազգային օրը (National Oreo Day) *
  • ԱՄՆ - Անջատվելու ազգային օրը (National Day of Unplugging) *
  • Գանա - Անկախության օրը (Independence Day) *
  • Գուամ - Մագելլանի օրը (Magellan Day) *
  • Կանադա - Աշխատակիցների երախտագիտության օրը (Employee Appreciation Day) *
  • Հնդկաստան - Չապչար Կուտ (Chapchar Kut) *
  • Մեծ Բրիտանիա - Հռետորական արվեստի և բանավեճի կրթության ազգային օրը (National Speech and Debate Education Day) *
  • Մոնղոլիա - Տպագրության օրը *
  • Նորֆոլկ կղզի - Հիմնադրման օրը (Foundation Day) *
  • Ռուսաստան - Ճանապարհային երթևեկության պատանի տեսուչների համառուսաստանյան ջոկատների օրը *
  • Ռուսաստան - Համադամասնականի համառուսական օրը *
  • Ռուսաստան - Կապույտ թռչունի վերադարձի օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Ուկրաինայից սկսեց դուրս բերվել միջուկային զենքը։
1992 -
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած պրովակացիաներին, հրաժարական տվեց:
1967 - Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
1967 - Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելիում քաղաքական ապաստան է խնդրում Միացյալ Նահանգներից։
1957 - Գանան դառնում է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։
1938 - Լոնդոնում տրոլեյբուսը եկավ փոխարինելու տրամվային։
1913 - Սան-Ֆրանցիսկոյի թերթերում առաջին անգամ հիշատակվեց «ջազ» բառը։
1902 - Հիմնադրվեց Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը։
1899 - Ֆելիքս Հոֆմանը արտոնագրեց ասպիրինը։
1896 - Դեյտրոթում
հայտնվեց առաջին ավտոմոբիլը։
1853 - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի առաջնախաղը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2017 - Ադրբեջանի արտգործնախարարը այցելում է Մոսկվա, բանակցություններից հետո Ս.Լավրովը որոշ մանրամասներ է հայտնում ։

  • Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով բանակցային սեղանին առկա սկզբունքներին, ասել էր` «քննարկման օրակարգում և՛ անվտանգության հարցեր են, և՛ հումանիտար, և՛ Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի հարցն է, այն տարածքների, որ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ Ընդ որում, Լավրովը նշել էր, որ կարգավորման շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են, բայց առկախ հարցերն ամենաբարդն են: Թե որոնք են դրանք`դիվանագետը չէր հստակեցրել:

1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե.Պրիմակովի պլան:

  • Ավելի ուշ համացանցում հրապարակված այդ նախագծում նշվում է`Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ըստ այդմ, Ղարաբաղն ունենում էր իր սեփական սահմանադրությունը,կառավարման մարմինները, դրոշը, զինանշանն ու օրհներգը, իրավասություն ստանում մասնակցել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը այն հարցերում, որոնք իր շահերին են վերաբերում: Փաստաթղթի երկրորդ բաժինը վերաբերում էր հակամարտության հետեւանքների վերացմանը: Ղարաբաղյան ուժերը պետք է հեռանային իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից, բացառությամբ` Լաչինի:

1992 - Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։
1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Քևին-Փրինս Բոատենգ, գերմանացի ֆուտբոլիստ
1972 - Շաքիլ Օ Նիլ (Shaquille O'Neal), ամեր. բասկետբոլիստ
1939 - Էդուարդ Ջերեջյան, ամերիկացի դիվանագետ
1937 - Վալենտինա Տերեշկովա, առաջին կին տեզերագնացը
1930 - Լորին Մաազել (Lorin Maazel) ամերիկացի կոմպոզիտոր
1927 - Գաբրիել Գարսիա Մարկես, կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակ դափնեկիր
1926 - Անջեյ Վայդա (Andrzej Wajda), լեհ ռեժիսոր, դրամատուրգ
1909 - Ստանիսլավ Եժի Լեց, լեհ գրող (մ. 1966)։
1904 - Մարիամ Մոջորյան, հայ դերասանուհի
1894 - Իլյա Արբատով (Եղիա Յաղուբյան), բալետի դերասան և բալետմեյստեր
1619 - Սիրանո դե Բերժերակ, ֆրանսիացի դրամատուրգ և մտածող
1475 - Միքելանջելո, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 6

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon