Պատմության այս օրը. մարտի 8

Պատմություն 08.03.2020   09:30   190

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Այսօր կանանց միջազգային օրն է (International Women's Day)

Կանանց միջազգային օրը հռչակվել է 1977-ին ՄԱԿ-ի կողմից։ Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ «Ազատ ծնված կանանց տոն», երբ նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ տան իգական սեռի ծառայողներին այդ օրը հանգստանալու հնարավորություն էր տրվում։

Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Անցյալում այս տոնը կոչվում էր «Չինգ քույրերի հիշատակի օր»։ Խիզախ քույրերը ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:

Սակայն մարտի 8–ի հետ կապված ամենանշանավոր պատմական իրադարձությունը 1857թ. «դատարկ կաթսաների երթն» էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար անցան քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձից ու աշխատանքային վատ պայմաններից։

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով ու կարգախոսներով։ Փողոց դուրս եկած հազարավոր կանայք պահանջում էին աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, նաև՝ ընտրության իրավունքի տրամադրում։

1910-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին՝ ի հիշատակ նյույորքյան իրադարձության։

1975 թվականը ՄԱԿ-ը հռչակեց կանանց միջազգային տարի, իսկ 1977թ. մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոն:

Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ: Գերմանիայում ու Լեհաստանում այս օրը ոչ աշխատանքային չի համարվում:

Մինչ իտալուհիները նախընտրում են տոնը նշել միայն կանանց շրջապատում, չինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ճանապարհը ստամոքսի միջով է: Այդ օրն այդ երկրում կանանց հանդեպ իրենց սերն ապացուցելու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է իրեն իսկական խոհարարի պես դրսևորի։

Տոնն առանձնահատուկ շուքով է նշվում նաև Հայաստանում։ Թեև 1996թ. այն հանվեց Հայաստանի պետական տոնացույցից, և Մայրության ու գեղեցկության օր հռչակվեց ապրլի 7-ը, սակայն 2001թ., երբ ընդունվեց Տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքը, մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

  • Աստղացուցարանների միջազգային օրը (International Day of Planetaria)

Աստղացուցարանը (Planetaria) անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երևույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք։ Տեղադրվում է սպիտակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները։ Իրականում օրեր և տարիներ տևող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։ Պլանետարիում է կոչվում նաև գիտալուսավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։

Առաջին պլանետարիումը կառուցվել է Մյունխենում 1925։ ԽՍՀՄ-ում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում, 1929 թվականին։ 1952 թվականից պլանետարիում է գործում նաև Երևանում։


Հայաստան

  • Անառակի կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:

Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:


Ազգային

  • Հեղափոխության՝ Բաաս կուսակցության իշխանությունն գալու օրը (Սիրիա)
  • Երիտասարդության օր (Զամբիա)
  • Ուսուցչի օր (Ալբանիա)
  • Նահատակների հիշատակի օր (Լիբերիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Ամերիկացի աստղագետ Դևիդ Տոլենը հայտնաբերել է (141498) 2002 EZ16 աստերոիդը։
1994 - Աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենը հայտնաբերել է (4003) Շուման աստերոիդը։
1992 - Ճապոնացի աստղագետներ Սեյձի Ուեդան և Հիրոսի Կանեդան հայտնաբերել են (8032) Մայքլադամս աստերոիդ
1992 - Ճապոնացի աստղագետներ Կին Էնդատեն և Կաձուրո Վատանաբեն հայտնաբերել են (8286) Կոուջի աստերոիդը։
1992 - Աստղագետ Ացուշի Սուգիեն հայտնաբերել է (6655) Նագահամա, (7019) Տագայուիչան աստերոիդները։
1988 - Օվեչկինների ընտանիքը գրավում է Իրկուտսկի ինքնաթիռը ու փորձում փախչել ԽՍՀՄ-ից։ Ինքնաթիռի այս գրոհը մարդկային զոհերի է բերում։
1983 - Ռոլանդ Ռեյգանը, մերժելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջուկային զենքի սառեցման առաջարկը, ԽՍՀՄ-ը հայտարարեց «չարի կայսրություն» և հավելեց, որ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժով։

Մի քանի օր անց նա առաջարկեց «աստղային պատերազմի» ծրագիրը, որը մոլորակի վրա միջուկային զենք ունենալը դարձնում էր անիմաստ։

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։
1975 - ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
1975 - Ռուս աստղագետ Նիկոլայ Չեռնիխը հայտնաբերել է (7727) Չեպուրովա աստերոիդը։
1974 - Թողարկվել է Queen խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` Queen 2-ը։

Ալբոմը սովորական A և B-ի փոխարեն «Սև» և «Սպիտակ» կողմերի է բաժանված։

1965 - ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
1965 - Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ոչ աշխատանքային օր է դառնում։
1964 - Աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենը հայտնաբերել է (3181) Ահներտ աստերոիդը։
1962 - «The Beatles» խմբի դեբյուտը BBC ռադիոյում։ Խումբը կատարել է Ռոյ Օրբիսոնի «Dream Baby» երգը։
1951 - Արգենտինացի աստղագետ Միգել Իցիգսոնը հայտնաբերել է (1596) Իցիգսոն աստերոիդը։
1950 - ԽՍՀՄ-ը հայտարարեց միջուկային զենքի առկայության մասին։
1938 - Ֆինն աստղագետ Իրյո Վյայսյալյան հայտնաբերել է (1453) Ֆենիա աստերոիդը։
1920 - Սիրիան հռչակում է իր անկախությունը Թուրքիայից:
1919 - Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն ու առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
1910 - Ֆրանսուհի Էլիզ դե Լարոշը դարձավ առաջին կին օդաչուն:
1910 - Կոպենհագենում Սոցինտերնի որոշմամբ մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր։
1905 - Գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆը հայտնաբերել է (559) Նանոն աստերոիդը։
1899 - Հիմնվել է «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբը։
1893 - Ֆրանսիացի աստղագետ Օգյուստ Շարլուան հայտնաբերել է (358) Ապոլոնիա աստերոիդը։
1888 - Ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսան հայտնաբերել է (273) Ատրոպոս աստերոիդը։
1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:
1861 - Գերմանացի աստղագետ Վիլհելմ Թեմպլը հայտնաբերել է (65) Կիբելե աստերոիդը։
1857 - Նյու Յորքում տեղի ունեցավ տեքստիլի ոլորտում աշխատողների գործադուլը, որը պատմության մեջ մտավ որպես «Դատարկ կաթսաների մարշ»:
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։
1722 - Պետրոս առաջինի հրամանով Պետերբուրգում սկսեցին սիստեմատիկաբար հետևել եղանակին։
1669 - Տեղի ունեցավ Էթնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Մոլլի Սթերլինգ, իռլանդացի երգչուհի և երգահան է, ով ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
1983 - Անդրե Սանթոս, բրազիլացի ֆուտբոլիստ
1981 - Մանվել Գամբուրյան, հայազգի մենամարտիկ
1976 - Ֆրեդի Պրինց կրտսեր, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
1966 - Դուշման (Վարդան Ստեփանյան), Արցախյան պատերազմի հերոս (վ.1992 թ.)
1965 - Կարին Մենսա, ջազային երգչուհի Կաբո Վերդեից
1949 - Անտոնելլո Վենդիտտի, իտալացի փոփ երգիչ
1947 - Ֆլորենտինո Պերես, իսպանացի գործարար և «Ռեալ» Մադրիդի ներկայիս նախագահը
1939 - Կիմա Անդրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1993)
1938 - Իոսիֆ Սիսակյան, հայ ֆիզիկոս
1935 - Ֆրանց Սիմոնյան, հայ քանդակագործ
1932 - Մեդեա Աբրահամյան, թավջութակահարուհի
1930 - Ալբերտ Խաչատուրով, խորհրդային, ուզբեկ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)
1927 - Հրանտ Օգանեսով, հայ խորհրդային պատմաբան
1915 - Գրիգոր Սամվելյան, լեզվաբան (վ. 2005)
1911 - Ալան Հովհաննես (Ալան Վանես Չակմաքչյան), ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (վ. 2000)
1910 - Կարպ Դոմբաև, հայ սովետական ջութակահար, մանկավարժ
1907 - Թագուշ Սահակյան, հայ դերասանուհի
1899 - Գրիգոր Ավագյան, հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Ռումինիայում (պատմական գիտութությունների դոկտոր, պրոֆեսոր), (վ. 1982)
1894 - Վյայնյո Աալտոնեն, ֆինն քանդակագործ, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (վ. 1966)
1887 - Հովսեփ Օրբելի, նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ 
1876 - Հրաչյա Աճառյան, մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ
1871 - Յակոբ Կյունցլեր, շվեյցարիացի, Հայկական ցեղասպանության ականատես
1859 - Քենեթ Գրեհեմ, բրիտանացի արձակագիր, որին համաշխարհային հռչակ է բերել «Քամին ուռիների մեջ» գիրքը
1826 - Յոհան Կյոլեր, էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրը
1822 - Իգնատի Լուկասեևիչ, լեհ դեղագործ հայկական ծագմամբ
1714 - Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախ, գերմանացի կոմպոզիտոր (վ. 1788)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Մարտի 8, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon