Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 26

Պատմություն 26.05.2021   10:30   416

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ձերբակալվեց Ռատկո Մլադիչը՝ 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։
1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը:
1981 - Իտալիայի կառավարությունը հրաժարական տվեց, երբ մամուլը հայտնեց, որ հարյուրավոր պաշտոնյա­ներ մասոնական «Պի-2» օթյակի հետ գաղտնի կապ ունեն։
1972 - Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։
1970 - Խորհրդային «Տու-144» գեր­ձայնային ինքնաթիռն սկսեց կանոնա­վոր չվերթներ կատարել։
1966 - Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1938 - Հիտլերը Վոլֆսբուրգում «Ֆոլքսվագեն» ավտոգործարանի հիմ­նաքարը դրեց։
1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:
1897 - Լույս է տեսնում իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը:
1896 - Տե­ղի ու­նեցավ Ռու­սաս­տա­նի վեր­ջին թա­գա­վո­րի՝ Նի­կո­լայ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1896 - Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը:
1805 - Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում:
1762 - Ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը Վեներայի վրա մթնոլորտ հայտնա­բերեց։
1521 - Սկս­վեց Մար­թին Լյու­թեր Քին­գի և նրա ուս­մուն­քի պաշ­տո­նա­կան հե­տապնդու­մը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2016 - Երևանում բացվեց ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը:
1989 - ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 28-ը հռչակվում է հայկական պետականության վերականգնման օր։

  • «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. 1918թ. մայիսի 28-ը ճանաչել Հայկական պետականության վերականգնման օր։
2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հ. Ոսկանյան
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար՝ Ն. Ստեփանյան
26 մայիսի, 1989թ., քաղ. Երևան»։

1982 - ASALA. Պայթյուն Լոս-Անջելեսում շվեյցարական «Սուիս Բենքինգ Քորփորեյշն» կազմակերպության դեմ։

  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1962 - Մատենադարանի դիմաց բացվում է Մեսրոպ Մաշտոցի արձանը, որի հեղինակը Ղուկաս Չուբարյանն էր։

  • Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում բացվում է Հայոց այբուբենի հուշակոթողը, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։

1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին, ջրի ծախսը մեծացել էր մոտ 100 անգամ:
1918 - Սարդարապատի ճակատամարտը:
1918 - Ցր­վում է Անդր­կով­կաս­յան սեյ­մը:

  • Վրաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը և Հա­յաս­տա­նը հայ­տա­րար­վում են ան­կախ հան­րա­պե­տու­թյուն­ներ (մին­չև մա­յի­սի 28-ը):

1907 - Սո­լու­խի կռ­վում զոհ­վեց հայ ազա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ Գևորգ Չաուշ­ը:
1805
 - Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը հանդիսա­վո­րու­թյամբ հավատարմության երդում տվեց Ռուսաս­տա­նին:
451 - Ավա­րայ­րի ճա­կա­տա­մար­տը՝ Վար­դա­նանց հե­րո­սա­մար­տը:

  • Հայերը կորցրին մոտ 35.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը, ինչպես նաև ընկան 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունյաց տոհմից, 19 ռազմիկներ Գնթունյաց տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցյաց տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունյաց տոհմից, 3 ռազմիկներ Գնունյաց տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից։
  • Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 120.000 զինվոր, որոնց թվում 3544 ռազմիկներ դավաճաններից:

Կարդացեք նաև մայիսի 26-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 26

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon