Դեպքեր, դեմքեր, տոներ. օգոստոսի 12

Պատմություն 12.08.2020   10:00   56

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) *

​​​​​​​1999թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը, Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվեց Երիտասարդության միջազգային օր: Աշխարհում այն նշվում է 2000թ-ից: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրերի մասին երիտասարդության իրազեկության բարձրացման համար:

  • Փղերի համաշխարհային օրը (World Elephant Day) *
  • Գեղագրության համաշխարհային օրը (World Calligraphy Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Անհատական համակարգչի օրը (IBM PC Day) *
  • ԱՄՆ - Վինիլային ձայնասկավառակների ազգային օրը (Vinyl Record Day) *
  • ԱՄՆ - Միջնեմ երեխայի ազգային օրը (National Middle Children s Day) *
  • ԱՄՆ - Ժուլյեն կարտոֆիլ-ֆրիի ազգային օրը (National Julienne Fries Day) *
  • Ավստրալիա - Էկկա Չորեքշաբթի (Ekka Wednesday) *
  • Թաիլանդ - Մայրերի օրը 
  • Իրան - Ոչ պետական կազմակերպությունների օրը
  • Հնդկաստան - Գրադարանավարի ազգային օրը (National Librarian’s Day) 
  • Ճապոնիա - Ազգային օրհներգի օրը (National Anthem) *
  • Միացյալ Թագավորություն - Փառապանծ տասներկուերրորդը (Glorious Twelfth) *
  • Վրաստան - Դիդգորոբա (Didgoroba) *
  • Ռուսաստան - Ռազմաօդային ուժերի օրը
  • Ռուսաստան - Արևածագի դիմավորման օրը

* Օգոստոսի 12-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։
1988 - Ամերիկյան էկրաններին է հայտնվում Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմը, որը կրոնական շրջանակներում մեծ սկանդալ է առաջ բերում։
1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվում է Օսութաքա լեռան մեջ, զոհվում է 520, փրկվում՝ 4 մարդ։
1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացնում Կիպրոսին։
1978
- Ճապոնիան ու Չինաստանը խաղաղության պայմանագիր են կնքում։
1970 - Հարվարդի համալսարանում Ջենիս Ջոփլինը տալիս է իր վերջին համերգը։
1918 - ԱՄՆ կայարաններում արգելվում է սպիրտային խմիչքների վաճառքը։
1912 - Մեկ տարով արգելվում է Կանադա սևամորթների իմիգրացիան։
1877 - Ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլը հայտնաբերում է Մարսի արբանյակ Դեյմոսը։
1865
- Անգլիացի բժիշկ Ժոզեֆ Լիստերն առաջին անգամ վիրահատություն կատարելիս ձեռքերն ու սարքավորումները ախտահարելու համար կարբոլաթթու է օգտագործում։

  • Կարբոլաթթվի հետագա օգտագործման արդյունք է դառնում այն, որ վիրահատություններից հետո մահացության դեպքերը երեք անգամ նվազում են։

1851 - Ամերիկացի Այզեկ Զինգերը ձեռք է բերում առաջին կարի մեքենայի արտոնագիրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Կարա Դելևին, անգլիացի մոդել
1990 - Մարիո Բալոտելլի, իտալացի ֆուտբոլիստ
1954 - Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ
1954 - Պետ Մեթենի, ամերիկացի ջազ-ռոք երաժիշտ, 20 «Գրեմմիի» դափնեկիր
1949 - Մարկ Նոպֆլեր, շոտլանդացի երաժիշտ, «Dire Straits» խմբի հիմնադիր
1937 - Վալյա Սամվելյան, ժողովրդական երգչուհի
1935 - Բելա Հովնանյան, բալետի դերասանուհի
1926 - Սարգիս Սարգսյան, քանդակագործ
1921 - Գրիգոր Քեշիշյան, արձակագիր
1887 - Էրվին Շրյոդինգեր, ավստրիացի ֆիզիկոս
1886 - Հովհաննես Քարամյան, քանդակազարդող վարպետ
1838 - Օգյուստ Կարիեր, ֆրանսիացի արևելագետ և հայագետ
1670 - Ստեփանոս Ռոշքա, հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         12-ое августа


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon