Հետաքրքրաշարժ օրացույց, փետրվարի 14

Պատմություն 14.02.2021   10:00   404

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Սուրբ Վալենտինի օրը

Սուրբ Վալենտինի օրը  (Valentine's Day) կամ Բոլոր սիրահարների օրը տոն է, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս 1-ին Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ՝ 1969-ին, հանվել է Կաթոլիկ տոների օրացույցից։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում (հիմնականում արևմուտքի երկրներում)։ Սուրբ Վալենտինի օրը համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։ Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճիռն ի կատար ածվելը, նա հրաժեշտի նամակ է թողնում սիրած էակին, որի վերջում գրված է լինում՝ «Քո Վալենտին»։ Ալ սրտիկի տեսքով Վալենտինի բացիկները հիմա շատ հայտնի են՝ որպես Սիրահարների օրվա խորհրդանշական նվեր։ Իսկ առաջին բացիկի ստեղծումը վերագրում են Օռլեանի հերցոգին։ 1415 թվականին մենախցիկում ձանձրանալիս նա սիրային բացիկներ է գրել կնոջը։ Իսկ ամենամեծ տարածումը Վալենտինյան բացիկները ստացել են արդեն 18-րդ դարում։ Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

  • Գիրք նվիրելու միջազգային օրը (International Book Giving Day)։

Փետրվարի 14-ին նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլև այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին: Էմմին նաև երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել: Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին և կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց:

  • Համակարգչային աշխատողի օրը

Փետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում մշտապես նշվող օրն է։ 1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը։ Առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։ Ճիշտ է, մինչ այդ համակարգիչներ եղել են, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։

  • Սիրո տոնը՝ նվիրված Վեներա աստծուն (Հին Հռոմ)
  • Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն (Հայ Առաքելական Եկեղեցի)

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը:
2003 - Սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:
1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։
1995 - Ամերիկյան իշխանությունները ձերբակալեցին լեգենդար հակեր Քևին Մատնիկին։
1961
 - Հայտնաբերվեց 103-րդ տարրը՝ լոուրենցիումը։
1952 - VI
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։
1949 - Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը:
1944 - Տեղի ունեցավ «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։
1930 - Լույս տեսավ Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալտիական բազեն»։
1929 - Չիկագոյի գանգստեր Ալ Կապոնեի կողմից իրականացվեց հակառակորդ խմբավորման անդամների զանգվածային սպանություն, որը պատմությանն հայտնի դարձավ որպես Սուրբ Վալենտինի օրվա կոտորած:
1926 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
1911 - Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում (թաքրիր) տեղեկացրել է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:

1829 - Տեղի ունեցավ «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։
  842 - Ֆրանսերենի ծննդյան օրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Գարիկ Մարտիրոսյան, հայ հումորիստ և հաղորդավար
1959 - Ռենե Ֆլեմինգ, ամերիկյան օպերային երգչուհի
1958 - Սմբատ Լպուտյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1953 - Աշոտ Ադամյան, կինոյի և թատրոնի հայ դերասան, բեմադրիչ

1946 - Յան Դեկլեյր, ֆլամանդացի հայտնի դերասան։
1944 - Ալան Փարքեր, ամեր. կինոռեժիսոր
1936 - Աննա Գերման, լեհ երգչուհի
1902 - Ռուբան Ավանեսով, խորհրդային լեզվաբան
1894 - Վաղարշ Վաղարշյան (Վաղարշակ Տեր-Պետրոսյան), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական դերասան 
1882 - Հայկանուշ Մառք, հայ գրող (վ. 1966)

1602 - Ֆրանչեսկո Կավալլի, իտալացի երգահան, երգեհոնահար 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 14, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon