Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում հերթական անգամ ենթարկվել է անխնա քննադատության կարանտինի ընթացքում ապօրինի երեկույթներ անցկացնելու համար։ Զղջալով և ներողություն խնդրելով իր քայլերի համար՝ Ջոնսոնը, այնուամենայնիվ, պնդել է, թե տեղյակ չի եղել, որ խախտում է կարանտինային կանոնները։ Վարչապետի ընդդիմախոսները նրա պնդումները որակել են տարակուսելի և նույնիսկ վիրավորական։ Ըստ Բրիտանիայի քաղաքական շրջանակների՝ Ջոնսոնին հրաժարական է սպառնում։
Լուր | | Դիտումներ՝ 300 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 20.04.2022 | 07:46 |