Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ուկրաինայում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտարարել է, որ չնայած ուկրաինական ՀՕՊ-ի ոչնչացման ռուսական ջանքերին, Ուկրաինան շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել ռուսական օդային և հրթիռային գործողությունների համար։ Ռուսական ինքնաթիռները նախկինի պես խոցել են փոքր և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։ Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված օդում լայն վերահսկողություն հաստատելուն, մեծապես տապալված են, ինչն էականորեն ազդել է ռազմաճակատի տարբեր հատվածներում նրա ցամաքային զորքերի առաջխաղացման աջակցման կարողության վրա։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Ministry of Defence UK | | Դիտումներ՝ 315 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 04.04.2022 | 08:36 |