Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին: «Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում անհնար է։ Վերջին շաբաթների ընթացքում մենք կասեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք բիզնեսը և գիտահետազոտական գործունեությունը Ռուսաստանից դուրս ենք տեղափոխում: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից դուրս գալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 314 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 12.04.2022 | 14:02 |