ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները

ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները Վենեսուելայի նավթային ոլորտի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ «ԱՄՆ-ն լիազորել է ամերիկյան և եվրոպական նավթային ընկերություններին բանակցություններ անցկացնել և վերսկսել օպերացիաները Վենեսուելայում»,-նշել է Ռոդրիգեսը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ մտադիր է մեղմացնել Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները՝ ի պատասխան Համաշխարհային պարենային կազմակերպությանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի զիջումների և բանտից Citgo 6 ընկերության ներկայացուցիչների ազատման:


Լուր | Տեսնել ավելին՝ NbcNews | Դիտումներ՝ 340 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 10:16 Վենեսուելա, ԱՄՆ, պատժամիջոցներ