Ավստրիան դեմ է ռուսական գազի էմբարգոյին

Ավստրիան դեռ դեմ է Ռուսաստանից գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը, քանի որ այդ միջոցը անընդունելի է երկրի համար։ Այս մասին հայտնել է Ավստրիայի թվայնացման և էկոնոմիկայի նախարար Մարգարեթե Շրամբոքը։ Միևնույն ժամանակ նա Եվրամիությանն առաջարկել է գազի արդյունահանման համար օգտագործել ֆրեկինգը։ «Թերթաքարային գազը էկոլոգիապես մաքուր ճանապարհով արդյունահանելու մեթոդներ կան, պետք չէ աչք փակել և արդարացնել 20 տարի առաջվա տեխնոլոգիական վիճակը»,- ​​ասել է ավստրիացի նախարարը:


Լուր | Տեսնել ավելին՝ DW | Դիտումներ՝ 330 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.05.2022 | 13:43 Ավստրիա, պատժամիջոցներ