Ռուսաստանը մեխեր չի արտադրում

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոստովանել է, որ իր համար հայտնագործություն է, որ Ռուսաստանը մեխեր չի արտադրում, այլ ներկրում է: «Ինձ համար դա հայտնագործություն էր. մեզ մոտ մեխեր են ներկրվում, չեմ ասի երկիրը (որտեղից է գալիս ներկրումը), գլխի ընկեք երեք անգամից։ Մենք նույնիսկ մեխեր չենք արտադրում մի երկրում, որն այդքան մետաղ է արտադրում»,- ասել է Մատվիենկոն Դաշնային խորհրդի նիստում։ Խոսնակը կոչ է արել մեխերի արտադրության մեջ ներգրավել փոքր և միջին բիզնեսին:


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 251 | Ավելացրեց՝ armenlur | 14.04.2022 | 08:36 պատժամիջոցներ, Վալենտինա Մատվիենկո