Հունիսի 17-ին նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought), որի համար հիմք է դարձել1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովը: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում` գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝
- Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
- Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
- Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:
Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը ևս Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 331 | Ավելացրեց՝ armenlur | 17.06.2022 | 10:00 |