Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որն աշխարհում նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է: Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմունքներից: Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ և մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսևորումն է: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 285 | Ավելացրեց՝ Moder-003 | 17.02.2023 | 09:00 |