Որոշ տեղեկություններով՝ ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 360 տարեկան է: Ամուսնական առաջին գրասենյակը՝ «Հանդիպումների և հասցեների բյուրոն», բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր կողակցի ընտրությունը հայտարարությամբ կամ ծանոթությունների ծառայության միջոցով բավականին տարածված է դարձել: Հետաքրքիր է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Այս մասնագիտական տոնը ստեղծվել է Ուկրաինայում և գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի կրթության և գիտության Մտավոր սեփականության պետական դեպարտամենտի կողմից: Նոր տոնի հիմնադրման գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 310 | Ավելացրեց՝ Moder-003 | 12.02.2023 | 09:00 |