Գիրք նվիրելու միջազգային օրը

Փետրվարի 14-ին նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլև այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին: Էմմին նաև երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել: Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին և կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | Ավելացրեց՝ Moder-003 | 14.02.2023 | 09:00 Միջազգային օրեր, փետրվարի 14